Lurer.com -ը գրում է`
Սիրիական Քոբանի քաղաքում «Իսլամական պետության» գրոհայինների շրջափակման մեջ է հայտնվել ավելի քան 700 բնակիչ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակին:
«Մի քանի հարյուր մարդ, հիմնականում մեծահասակներ, չեն կարող լքել քաղաքի կենտրոնը: Բացի այդ, 10-12 հազար մարդ գտնվում է Սիրիայի և Թուրքիայի սահմանում գտնվող Քոբանի շրջանում, նրացից շատերին սպառնում են ԻՊ-ի ուժերը»,- հայտարարել է Հակը:
Գրոհայինները մի քանի շաբաթ շարունակ հարձակումներ են իրականացնում քրդերով բնակեցված Քոբանի քաղաքի վրա: ԱՄՆ ռազմաօդային ուժերը բազմիցս ավիահարվածներ են հասցրել իսլամիստների դիրքերին, սակայն դա հետ չի մղել հարձակումը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=160230&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել