15 խորամանկ հնարք հոգեբանության մեջ, որոնք անհրաժեշտ է իմանալ յուրաքանչյուրին168.am-ը գրում է․

1. Երբ մի խումբ մարդիկ ծիծաղում են, յուրաքանչյուրը բնազդաբար նայում է նրան, ում ավելի շատ է համակրում կամ ում ավելի մոտ կցանկանար համարել:

2. Եթե նյարդայնանում եք և պետք է պատասխանատու գործ անեք, փորձեք ծամոն ծամել կամ որևէ բան ուտել: Ենթագիտակցաբար, մարդը կարծում է, որ ուտելիս ապահով է:

3. Եթե որևէ մեկը ձեզ վրա բղավում է, հանգստություն պահպանեք: Հնարավոր է՝ դուք դրանով ավելի նյարդայնացնեք մարդուն, սակայն հետո նա կզղջա:

4. Եթե զրուցակցի պատասխանը ձեզ դուր չի գալիս, կամ այն կիսատ է, նույն հարցը նորից մի տվեք: Պարզապես ուշադիր նայեք նրա աչքերին, և նա ստիպված կլինի շարունակել խոսակցությունը:

5. Պարզվում է, որ ոչ միայն էմոցիաներն են ազդում միմիկայի վրա: Եթե ցանկանում եք ձեզ երջանիկ զգալ, որքան հնարավոր է՝ ժպտացեք: 

6. Որքան հնարավոր է՝ խուսափեք «իմ կարծիքով» և «ինձ թվում է» արտահայտություններն օգտագործելուց: Երբեմն այդ բառերն անվստահություն են ցույց տալիս:

7. Կարևոր խորհրդակցությունից առաջ պատկերացրեք, որ ձեր զրուցակիցը ձեր ընկերն է: Այդպես ձեզ ավելի ազատ կզգաք և ավելի քիչ կանհանգստանաք:

8. Եթե ցույց տաք, որ որևէ մեկի հետ հանդիպելուց հետո ավելի շատ ուրախ եք, որոշ ժամանակ անց հենց այդպես էլ կլինի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել