Ladynews.am-ը գրում է․
Քիմ Քարդաշյանը 750 հազարից մինչև մեկ միլիոն դոլար է պահանջում ապրանքի գովազդի համար:
Լրատվամիջոցների մոտ հայտնվել է նրա ամուսնու` Քանյե Ուեսթի, ներկայացուցչի և իր արտադրանքի առաջմղման համար Քիմի ծառայություններից օգտվել ցանկացող անունը չհրապարակած ընկերության միջև նամակագրությունը:
Առաջին նամակներից մեկում ասվում է.
«Կարծում եմ, անշուշտ, որ ձեզ անհրաժեշտ է անել ֆինանսական առումով ավելի արժեքավոր առաջարկ: Այդպիսով մենք ժամանակ կխնայենք»:
Այնուհետև 34-ամյա Քիմի ներկայացուցիչը մանրամասնում է աստղի պահանջները.
«...Առաջին կարգի հինգ տոմս, հինգ հոգու կեցություն հինգ աստղանի հյուրանոցում, անհատական փոխադրամիջոց «դռնից` դուռ», դիմավորում օդանավակայանում, թիկնապահներ և դիմահարդարի, վարսահարդարի ու ոճաբանի վարձատրություն»:
Գովազդվող ապրանքների թվում, որոնք ներկայացնում է ռեալիթի-շոուի աստղը, հայտնվել են Hype Energy էներգետիկ ըմպելիքը և Hairfinity վարսերի համար նախատեսված միջոցը: Դրան զուգահեռ Glu Mobile ընկերությունը նրա կերպարով հերոս է պատրաստել տեսախաղի համար:



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ