Cosmo.am-ը գրում է․
17-ամյա Քայլին հավակնում է Քարդաշյանների ընտանիքի ամենահայտնի անդամի կոչմանը, չնայած նրան, որ աղջիկը նույնիսկ Քարդաշյան էլ չէ, այլ Ջեններ:
Քայլին մրցակցում է ոչ միայն իր ավագ քրոջ` Քենդալի, այլ նաև Քիմ Քարդաշյանի հետ: Նա արդեն իսկ ստեղծել է իր ճանաչված կերպարը` երկար թարթիչներով ընդգծված խոշոր աչքեր և գեղեցիկ հաստ շուրթեր: Կար ժամանակ, երբ Քայլիի շուրթերն ավելի բարակ էին, սակայն պարզ չէ` նրանց ծավալի մեծանալը կոսմետիկ վիրահատության, թե կախարդական շպարի հետևանք է:
Ծանոթանանք Քայլիի Instagram-ին, ուր նա տեղադրում է իր ամենահաջող selfie-ները: Նա selfie-ների վարպետ է, այնպես որ կարող ես նրանից օրինակ վերցնել այս հարցում: Եվ ինչու չփորձել selfie-ի համար նախատեսված նրա ամենահայտնի դիրքը` թեթևակի կլորացրած շուրթեր և հոնքերից մեկը փոքր-ինչ վեր բարձրացրած: