Aroxj.am-ը գրում է․
Գիրացումից խուսափելու ցանկություն, կազմվածքը պահպանելու հիվանդագին մոլուցք:Այս երկու գործոնների համակցումից մարդու մոտ առաջանում է նյարդահոգեբանական խանգարում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է hիվանդության՝ անորեքսիայի:
Ամբողջ աշխարհին հայտնի այս հիվանդությունն առաջանում է սննդից ինքնակամ հրաժարվելու արդյունքում: Սկզբնական շրջանում քաշի անկումը լինում է 15%, իսկ ավելի ծանր դեպքերում այն հասնում է 50-60% -ի: Արդյունքում ի հայտ են գալիս մի շարք հիվանդություններ:
Մինչև այժմ բժիշկներն ու հոգեբանները չեն կարողանում ստույգ բնորոշում տալ այս հիվանդությանը, քանի որ այն կապված է մարդու նյարդային համակարգի խանգարման հետ: << Հիմնականում պատճառն այն է, որ ցանկանում են նիհարել և ձգտում են իրենց մարմինը դարձնել այժմյան գեղեցկության չափանիշներին համապատասխան: Անորեքսիայով տառապում են 15-30 տարեկան կանայք, բայց տղամարդիկ ևս ապահովագրված չեն այս հիվանդությունից>>,-Aroxj.am-ի հետ զրույցում ասաց դիետոլոգ Հասմիկ Աբովյանը:
Հայաստանում անորեքսիայի դեպքեր հաճախակի չեն հանդիպում, հստակ վիճակագրություն չկա, իսկ աշխարհի մասշտաբով 1000 երիտասարդից 3-10-ի մոտ հիվանդությունն առկա է, որից 7-20% -ի մոտ այն ճակատագրական հետևանքներ է ունենում:
Անորեքսիան առաջացնում է լուրջ հոգեսոմարիկ խանգարումներ, հյուծվածություն, որն էլ իր հերթին հանգեցնում է նյութափոխանկության և իմունային համակարգի բարդությունների՝ խանգարվում է մարսողության բնականոն գործընթացը և սննդի ընդունումը, առաջանում է վիտամիների պակաս:
Առողջական բարդություններ, որոնք առաջ են գալիս անորեքսիայով տառապողների մոտ՝
-
խանգարվում է վահանագեղձը,
-
սկսում են թափվել մազերը, ատամները,
-
եղունգները շերտավորվում են, աճը դանդաղում է,
-
առաջանում է սակավարյունություն,
-
նատրիում կալիումի հավասարակշռությունը օրգանիզմում, ինչը վնասում է սրտի ռիթմի աշխատանքին, ներառյալ կարող է կյանքին սպառնացող հանգամանք լինել,
-
վնասվում են կենսական օրգանները` լյարդը, երիկամները,
-
իմունիտետի անկումից հիվանդը նույնիսկ կարող է մահանալ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ