Դիետոլոգ. Գեղեցկության նոր չափանիշները՝ անորեկսիայի պատճառ


19:01 , 23 հոկտեմբեր, 2014

Դիետոլոգ. Գեղեցկության նոր չափանիշները՝ անորեկսիայի պատճառAroxj.am-ը գրում է․

Գիրացումից խուսափելու ցանկություն, կազմվածքը պահպանելու հիվանդագին մոլուցք:Այս երկու գործոնների համակցումից մարդու մոտ առաջանում է նյարդահոգեբանական խանգարում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է  hիվանդության՝ անորեքսիայի:

 Ամբողջ աշխարհին հայտնի այս հիվանդությունն առաջանում է սննդից ինքնակամ հրաժարվելու արդյունքում: Սկզբնական շրջանում քաշի անկումը լինում է  15%, իսկ  ավելի ծանր դեպքերում այն հասնում է 50-60% -ի: Արդյունքում ի հայտ են գալիս մի շարք հիվանդություններ:

 Մինչև այժմ բժիշկներն ու հոգեբանները չեն կարողանում ստույգ  բնորոշում տալ  այս հիվանդությանը, քանի որ այն կապված է մարդու նյարդային համակարգի խանգարման հետ: << Հիմնականում պատճառն այն է, որ ցանկանում են նիհարել և ձգտում են իրենց  մարմինը դարձնել այժմյան գեղեցկության չափանիշներին համապատասխան: Անորեքսիայով  տառապում են 15-30 տարեկան կանայք, բայց տղամարդիկ ևս ապահովագրված չեն այս հիվանդությունից>>,-Aroxj.am-ի հետ զրույցում ասաց դիետոլոգ  Հասմիկ Աբովյանը:

Հայաստանում անորեքսիայի դեպքեր հաճախակի չեն հանդիպում, հստակ վիճակագրություն չկա, իսկ աշխարհի մասշտաբով 1000 երիտասարդից  3-10-ի մոտ հիվանդությունն առկա է, որից 7-20% -ի  մոտ այն ճակատագրական հետևանքներ է ունենում:

Անորեքսիան առաջացնում է լուրջ հոգեսոմարիկ խանգարումներ, հյուծվածություն, որն էլ  իր հերթին հանգեցնում է նյութափոխանկության և իմունային համակարգի բարդությունների՝  խանգարվում է մարսողության բնականոն գործընթացը և սննդի ընդունումը, առաջանում է վիտամիների պակաս:

Առողջական բարդություններորոնք առաջ են գալիս անորեքսիայով տառապողների մոտ՝ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ