Ըստ Ֆինանսների Նախարարության պետական պարտքի ամսական տեղեկագրքի՝ եթե 2013թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 4 մլրդ. 588 մլն. դոլար, ապա սեպտեմբերի վերջին այն կազմել է 4 մլրդ. 449 մլն. դոլար, որտեղ այն նվազել է 2,3%-ով:

Մեր երկրի համար պետական պարտքի ձևավորման հիմնական աղբյուրերն են՝ 
1. արտաքին վարկերը և փոխառությունները միջազգային ֆինանսական կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից, 
2. արտարժութային պետական պարտատոմսերը, 
3. պետական գանձապետական պարտատոմսերը:
Կառավարության պարտքի կառուցվածքում արտաքին վարկերը և փոխառությունները կազմում են 65,2% (միջազգային կազմակերպություններ-82,8%, օտարերկրյա պետություններ-16,6%), արտարժութային պետական պարտատոմսերը՝ 17,5% և պետական գանձապետական պարտատոմսերը՝ 17,1%:

Նշենք, որ արտաքին վարկերի և փոխառությունների պարտքի միջին տոկոսադրույքը բավականին ցածր է և կազմում է 1,07%՝ ի տարբերություն պետական գանձապետական պարտատոմսերի, որոնց պարտքի միջին տոկոսադրույքը կազմում է 13,6%, և արտարժութային պետական պարտատոմսերի, որոնց պարտքի միջին տոկոսադրույքը կազմում է 6,25%, իսկ ներքին վարկերի և փոխառություններինը` 3,82%: Հայկական դրամով պարտքերը կազմում են 17,1%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել