Magaghat.am-ը գրում է.
Շատերին է հետաքրքրում, թե Հին աշխարհում ինչպե՞ս են հագնվել, ի՞նչ են կերել, ինչպե՞ս են այս կամ այն շինությունը կառուցել և, ընդհանրապես, ինչպե՞ս են ապրել:
Շատ հետաքրքիր է, օրինակ, թե եգիպտացի կանայք հազարամյակներ առաջ ինչ են իմացել հղիության ու ծննդաբերության մասին, ասենք, փորձե՞լ են պարզել՝ հղի են, թե ոչ, աղջիկ են ունենալու, թե տղա, փորձե՞լ են խուսափել հղիանալուց կամ ընդհատել հղիությունը:
Պարզվում է, որ՝ այո: Բժշկական պապիրուսներում բազմաթիվթեստերկանպտղաբերության, հղիությանևդեռչծնվածերեխայիսեռըորոշելումասին (հաճախ դժվարէտարբերակելպտղաբերությանևհղիությանթեստերը):Մեզի միջոցով հղիության թեստ անելու գաղափարը, որը մինչև այսօր կիրառվում է, գալիս է հին եգիպտացիներից: Նման թեստ պահպանվել է մ.թ.ա. 1350 թ. Թվագրվող բժշկական մի պապիրուսում, որը գտնվում է Բեռլինի թանգարանում: Մեզի միջոցով ճշտում էին հղիանալու կարող և անկարող լինելը, ինչպես նաև երեխայի սեռը:
Օրինակ՝առանձին ամաննների մեջ գարի եւ ցորեն էին լցնում, որոնց վրա կինը միզում էր ամեն օր: Եթե աճում էր գարին՝ տղա է ծնվելու, եթե ցորենը՝ աղջիկ: Իսկ եթե ոչ մեկը, ոչ էլ մյուսը չի աճում, ուրեմն կինը հղի չէ (պապիրուսի որոշ թարգմանություններում նշվում է, որ եթե ոչ ցորենը, ոչ գարին չեն աճում, ուրեմն կինն ամուլ է): Հին եգիպտերենում էլ է այդպես, գարին արական սեռ է, ցորենը՝ իգական: Կնոջ ամուլ լինել-չլինելը ստուգում էին նաև գլուխ սոխի միջոցով: Մեր շատ սիրելի ձմերուկը նույնպես նման ծառայություններ էր մատուցում: Դեռ վաղ ժամանակներից Եգիպտոսում ձմերուկ էր մշակվում: Կորիզներից ձեթ էին պատրաստում: Ձմերուկի կորիզներն աղում էին և խառնում տղա ունեցած կնոջ կաթին: Պատրաստված ըմպելիքը տալիս էին թեստն անցնող կնոջը խմելու: Խմելուց հետո եթե հետ էր տալիս (փսխում էր),նշանակում էր՝ կհղիանա, իսկ հակառակ դեպքում՝ ոչ:
Նոր թագավորությունից սկսած՝ ծննդաբերության համար հատուկ տեղ էին պատրաստում տան տանիքում կամ այգում, որը կոչվումէր ծնարան: Ծնունդն արագացնելու համար խեժ էին վառում կնոջ որովայնի մոտ, ցավերը մեղմելու համար գարեջրի մեջ թրջած քրքումով մերսում էին որովայնը: Ծննդաբերության գործընթացը տեղի էր ունենում կքանստած դիրքով: Գոյություն ունեին հատուկ անցքով աթոռներ, որոնց միջով պետք է անցներ երեխան,կամ օգտագործում էին 2 մեծ աղյուս, որոնք կոչվում էին Ծննդի աղյուսներ–Birth Bricks: Կնոջ պարանոցին կախում էին գորտի պատկերով թալիսման, որը ծննդաբերության Հեքեթ աստվածուհու խորհրդանիշն էր: Երեխայի ծնվելուց հետո կինը այստեղ մնում էր մեկ կամ երկու շաբաթ, որից հետո միայն կարող էր կրկին դուրս գալ հասարակության մեջ: Այդ ժամանակաշրջանը համարվում էր մաքրման ժամանակաշրջան: «Ծնարանի» պատերը հարդարում էին Թաուարեթ և Բեսաստվածությունների պատկերներով, որոնք նույնպես համարվում էին պտղաբերության հովանավորներ:
Հազարամյակներ առաջ, ինչպես այսօր, հակաբեղմնավորման տարբեր մեթոդներ ևս կային: Պապիրուսներում կարելի է հանդիպել հղիությունը ընդհատելու տարբեր միջոցների: Օրինակ՝այրում էին ցորենը, նրանով ծխեցնում կանանց արտաքին սեռական օրգանները, որից հետո բուսական յուղի, նեխուրի և քաղցր գարեջրի հավասարքանակությամ բթուրմ էին պատրաստում, որը կինը 4 օր առավոտյան խմում էր: Համարվում էր, որ նեխուրազգիների՝ նաև մաղադանոսի մեծ դոզան հանգեցնում է հղիության ընդհատման: Մաղադանոսից ստացված թուրմով թրջոց էին դնում փորին, այն տաքացնում էր և ընդհատում հղիությունը:
Նույն նպատակին էին ծառայում նաև ակացիայի խեժից պատրաստված տամպոնները: Ակացիայի ծառն ունի սպերմատոզոիդները ոչնչացնող հատկություն: Եգիպտացիները ակացիայի խեժին խառնում էին թթված կաթ, մեղր՝ մեջը մի պտղունց կաուստիկսոդա, և ստացված զանգվածով տամպոններ պատրաստում: Տամպոններ պատրաստում էին նաև կենդանու կղկղանքից, այն խառնելով մեղրի հետ: Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում տամպոնները պատրաստվում էին վուշից, որոնք թրջում էին վերը նշված, ինչպեսնաև մեզից ու խուրմայից պատրաստված քսուքով:
Համարվում էր, որ երեխան դեռ մոր արգանդում ապրում է և արդեն պաշտպանության կարիք ունի: Երեխայի ծնվելուց հետո անմիջապես անուն էին տալիս, քանի որ առանց անվան նա որպես անհատ գոյություն ունենալ չէր կարող: Անունընաևպաշտպանումէրերեխայինչարուժերից:Չարուժերիցպաշտպանելուհամարօգտագործվումէիննաև տաբերամուլետներ, արձանիկներ, հմայիլներ: Դրանք պաշտպանում էին լույս աշխարհ գալու և հետագա վտանգներից: Այդ թալիսմաննեը, արձանիկները և այլն հաճախ ուղեկցվում էին Բես, Թաուարեթ և Հաթոր աստվածությունների պատկերներով: Այդ հատուկ թալիսմանները կրիտիկական պահերին կրում էի նոր պես զարդ (jewelry), այդ դեպքերից էր, օրինակ, ծննդաբերությունը: Կային նաև կախարդական խոսքեր, որոնք օրինակ պաշտպանում էին, որ չար ոգիները գիշերը չգողանան նորածնին:
Մեծ էր մահացության թիվը Հին Եգիպտոսում: Գիտնականները մանկական գերեզմանների ուսումնասիրություններից ելնելով նշում են, որ երեխաների 20% մահանում էր դեռ չծնված, 20%-ըմահանում էր մեկ տարվա ընթացքում, իսկ 30%-ը ապրում էր ամենաշատը մինչև 5 տարեկան: Կահիրեի օրացույցում, երեխա ունենալու համար, կային ավելի շատ անհաջող օրեր, քան հաջող: Այստեղ բացի բախտավոր և դժբախտ օրերից հաճախ նշվում էր նաև երեխայի ծնվելու օրվա առավել հարմար պահը:
Էբերսի պապիրուսը հայտնում է, որ եթե ծնվելու ժամանակ երեխան ճչում է «նյա»,ուրեմն առողջ բալիկ է, կապրի, իսկ եթե ասում է «մեբի», ցավոք, չի ապրի:
19-րդ դինաստիայի գրագիր Անինգրում է, որ երեխաները պետք է վերադարձնեն իրենց պարտքը մայրերին: «Վճարեք ձեր մայրերին իրենց խնամքի համար: Տվեք նրանց այնքան հաց, ինչքան կարիք ունեն, խնամեք այնպես ինչպես ձեզ են խնամել, քանի որ դուք ծանր բեռ էիք, երբ նրանք ձեզ կրում էին իրենց մեջ: Եվ երբ վերջապես ծնվելեք, նրանք տարել են ձեզ իրենց ուսերին և 3 տարի կերակրել ու լվացել են ձեզ»: