Newmag.am-ը գրում է․

Հետջրհեղեղյան առաջին գինար­բուքից հազարամյակներ անց բուսա­բանական և պատմական գտածոները փաստեցին, որ խաղողը Հայկական լեռ­նաշխարհում հայտնի է եղել Նոյից մի­լիոնավոր տարիներ առաջ: Ապացույց­ներն ավելի քան պերճախոս գտնվեցին: Նախիջևանի աղեհանքի քարե շերտե­րում և Վայոց Ձորում` Եղեգիս գետի վերին հոսանքների լճա-կավային նստվածքերում հայտնաբերված խաղո­ղի` 4-5 միլիոն տարեկան բրածո տերևի դրոշմներն էին դրանք, Տավուշի և Սյու­նիքի անտառներում այսօր հանդիպող այդ նույն վայրի խաղողի վազերը:

Եվ վերջապես, միայն Արևելյան Հա­յաստանում նկարագրված մոտ 500 տեղածին, երկրագնդի ոչ մի անկյու­նում չհանդիպող կուլտուրական խա­ղողի սորտերի առկայությունն աշխարհահառչակ շատ գիտնականների դեռևս անցյալ դարի սկզբներին հիմք տվեց եզրակացնել, որ հենց Հայկա­կան բարձրավանդակն է եղել կուլ­տուրական խաղողի ծննդավայրը կամ վայրի խաղողի ընտելացման հայրենի­քը: Հենց այստեղ է մերօրյա խաղողն անցել զարգացման իր երկար ճանա­պարհն ու դեռևս 5-6 հազար տարի առաջ գեղեցկացել, դարձել հյութալի, քաղցր ու գինեբեր:

grape-bg

Մեր ներկա ու պատմական հայրենի­քի տարբեր վայրերից պեղված, Քրիս­տոսից առաջ VI-IV հազարամյակնե­րով թվագրված խաղողի ածխացած կորիզներն էլ պատմեցին այն մասին, որ գինին առաջին անգամ պատրաստ­վեց այն տարածքներում, որոնց վրա հետագայում կազմավորվեցին առա­ջին հայկական ցեղախմբերը և պետու­թյունները: Այդ կորիզները հայտնա­բերվեցին Վաղարշապատից ոչ հեռու գտնվող Առատաշենում ու Արևմտյան Հայաստանի Խարբերդի դաշտում, Գուգարաց աշխարհի Շուլավեր բնա­կատեղիում և հայոց Ատրպատականի հարավ-արևմտյան շրջաններում: Մարդկությունն էլ նախապատմական աշխարհի խաղողի և գինու կենտրոնի պատիվը վերապահեց Հայաստանին, Նոյի մեջ տեսավ առաջին այգեպանին ու գինեգործին: Սա էլ հայ ժողովրդին հիմք տվեց դրախտը պատկերացնել Արարատյան դաշտում, Արաքսը նույ­նացնել դրախտային Գեհոն գետի հետ ու կառուցել «խաղողագինեկենտրոն» իր ուրույն աշխարհայացքը: Ղևոնդ Ալիշանը նույնիսկ հստակեցրեց այն վայրը, որտեղ Նոյ նահապետը տնկեց առաջին այգին. Մասիսի փեշին փռված Ակոռի գյուղն էր, ավելի ճիշտ` գյուղին մոտ գտնվող Գինեգույն գետի ավա­զանն իր Գինեբլուրով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել