Panorama.am-ը գրում է․
Հոկտեմբերի 25-31-ը Երևանում անցկացվելու է «Ռեանիմանիա» 6-րդ միջազգային անմիացիոն կինոփառատոնը: Բացման արարողությունը կայանալու է «Մոսկվա» կինոթատրոնում: Panorama.am-ի հետ զրուցում կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Րաֆֆի Մովսիսյանն ասաց, որ այս տարի ստացել են փառատոնի համար ռեկորդային թվով հայտեր՝ շուրջ 850:
«Աննախադեպ էր, քանի որ անցած տարի ստացել էինք շուրջ 500 հայտ: Հայտերի թիվը մեզ տեղիք է տալիս մտածելու, որ մեր փառատոնը միջազգային ասպարեզում արդեն իսկ բավականին ճանաչում ունի, քանի որ անիմացիոն կինոյի արտադրությունն ամբողջ աշխարհում մեծ չէ: Այսօր ամբողջ աշխարհում, ի տարբերություն խաղարակային ու վավերագրական ֆիլմերի, անիմացիոն ֆիլմեր շատ չեն նկարահանվում, քանի որ բավականին ծախսատար է: Անիմացիոն կինոփառատոները սկսում են հետևել անիմացիոն նոր զարգացող նախագծերին, որպեսզի կարողանան պատրաստի ֆիլմերը բերել ու ցուցադրել փառատոներում»,- նշեց նա:
Փառատոնը բացվելու է ֆրանսիացի ռեժիորներ Ս. Բերլայի և Մ. Մալզյոնի «Ջեքը և կկվող ժամացույց սիրտը» անիմացիոն ֆիլմով: Ս. Բերլան անձամբ է ներկա լինելու փառատոնի բացմանը:
Փառատոնի վեց մրցութային անվանակարգում՝ լիամետրաժ, կարճամետրաժ, հեռուստատեսային և ուսոցողական, ավարտական, երաժշտական անմիացիոն հոլովակներ և լիամետրաժ անիմացիոն ֆիլմի համար լավագույն գաղափար, ներկայացվելու է շուրջ 200 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ: Փառատոնն, ըստ Ր. Մովսիսյանի, ունի նաև հարուստ արտամրցութային ծրագիր: Փառատոնային օրերին կայանալու է վեց ֆիլմի տարածաշրջանային պրեմիերա, ինչպես նաև հոբելյանական ծրագիր՝ նվիրված շոտլանդացի հայտնի անիմատոր Նորման ՄակԼարենի 100-ամյակին և հայ նկարիչ-բեմադրող Վալենտին Պոդպոմոգովի 90-ամյակին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



