10. Կարտոֆիլ


Երբ լսում եք «կարտոֆիլ» բառը, առաջին հերթին ի՞նչ է Ձեր մտքով անցնում։ Չի՞պս կամ գուցե խյո՞ւս՝ համեմված մսային սոուսով։ Եթե Դուք հայտնվեիք XVIII դարի Ֆրանսիայում, այնտեղի բնակիչները բոլորովին այլ կերպ կպատասխանեին այս հարցին։ Նրանց մոտ այս մթերքն ասոցացվում էր բորոտության և վայրի ու անզուսպ սեռական ցանկությունների հետ։ Այն ժամանակ մարդիկ հավատում էին, որ կարտոֆիլի օգտագործումը այս երկու խնդիրների առաջացման պատճառ է դառնում։    

Կարտոֆիլի աճեցումը երկրում արգելված էր մինչև XVIII դարի վերջը։ Կարտոֆիլի մասին պատկերացումները փոխվեցին այն ժամանակ, երբ ֆրանսիացի գյուղատնտես Անտուան Օգյուստ Պարմանտիեն սկսեց ակտիվորեն պրոպագանդել կարտոֆիլը՝ ներկայացնելով այն իբրև բանջարեղենային կուլտուրա։ Նա ճաշկերույթներ էր կազմակերպում՝ հրավիրելով հայտնի մարդկանց (օրինակ՝ Բենջամին Ֆրանկլինին)։ Այդ ճաշկերույթներին մատուցվում էին կարտոֆիլով պատրաստված տարբեր կերակրատեսակներ։ Պարամանիեն նաև վարձում էր զինված պահակախումբ, որը ցերեկը հսկում էր նրա հողակտորը, որտեղ կարտոֆիլ էր աճեցվում, իսկ գիշերները պահակները հեռանում էին, որպեսզի հնարավորություն ընձեռեին հետաքրքրասեր գյուղացիներին գողանալ արժեքավոր բանջարեղենը։    


9. Լոլիկ



Դժվար է հավատալ, որ լոլիկը, որը հիմա այդքան հայտնի է, XVIII և XIX դարերում թունավոր էր համարվում Եվրոպայում։ Այս հյութեղ մթերքը համարվում էր հասարակության վերնախավին սպանող բույս։ Մարդկանց մտահոգությունն անտեղի չէր, բայց ամբողջովին արդարացված էլ չէր։ Ազնվականները, ովքեր սիրում էին լոլիկ ճաշակել, հաճախ ծանր հիվանդանում էին լոլիկի օգտագործումից հետո։ Իրականում վերնախավի ներկայացուցիչների ծանր հիվանդությունների պատճառն արճիճ պարունակող անագե սպասքն էր։ Այսպիսի մետաղական բաժակի մեջ լցված տոմատի հյութը հանգեցնում էր ազնվականների ինքնազգացողության վատացմանը և անգամ մահվանը։   


8. Թյունաձուկ


Թյունաձուկն Ամերիկայում ամենալայն տարածում ունեցող ուտելի ձկներից է, սակայն այն միայն վերջերս է սկսել համարվել համեղ ու առողջության համար օգտակար նրբախորտիկ։ XIX-XX դարերում ձկնորսները փորձում էին դեղին լողակներով թյունաձուկ և գծավոր թյունաձուկ չորսալ, քանի որ այն ժամանակ ամերիկացիները նրանց միսը համարում էին վնասակար ու նախընտրում էին ավելի թեթև ձկնատեսակներով սնվել։ Առաջին համաշխարհային պատերազմից և Մեծ Ճգնաժամից հետո մարդիկ թյունաձուկն անվանեցին «ծովային ճուտիկ» և սկսեցին տոննաներով օգտագործել այն, քանի որ այս ձուկը հարուստ է սպիտակուցներով։ 


7. Օմար



Օմարները խոշոր խեցգետնակերպեր են, որոնց միսը բարձր է գնահատվում և յուրահատուկ համ ունի։ Այնուամենայնիվ, բոլոր նրանք, ովքեր կարդացել են Դևիդ Ֆոսթեր Ուոլեսի  «Օմարի մասին» գիրքը, գիտեն, որ նախկինում օմարը համարվում էր անպիտան մթերք, որով հիմնականում սնվում էին լոկ աղքատներն ու բանտարկյալները։ Մինչև XIX դարը օմարները համարվում էին ծովի աղբ և հաճախ օգտագործվում էին իբրև պարարտանյութ։

Համառոտ պատմենք, թե ինչպես են այս խեցգետնակերպերը հայտնի նրբախորտիկ դարձել։ Օմարների տարածման գործում իրենց ներդրումն ունեցան ամերիկյան երկաթուղային  ճանապարհը կառուցողները, որի շնորհիվ օմարները սկսեցին օգտագործվել ԱՄՆ-ի հյուսիսարևելյան  սահմաններից դուրս, որտեղ դրանք մեծ մասսյականություն ստացան։ Ամերիկացիներն սկսեցին կանոնավորապես օգտագործել օմարները իբրև սննդամթերք Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո։ 


6. Համբուրգեր

Համբուրգերն ստեղծվել է մոտ 1900 թ.-ին և տասնամյակներ շարունակ համարվել է ֆասթֆուդ։ Վերջին 20 տարիներին համբուրգերները կարծես ձերբազատվել են ֆասթֆուդի կարգավիճակից ու սկսել են համարվել նրբահամ կերակրատեսակ։ Մինչդեռ ХХ դարում մսի արդյունաբերությունն այնպիսի բնույթ էր կրում, որ համբուրգերներն օգտագործվում էին բացառապես աղքատների կողմից։ «Կեղտոտ ուտելիք». նախկինում հենց այսպես էին կոչվում համբուրգերները։

Էրիկ Շլոսերն իր «Ֆասթֆուդի ազգը» հայտնի գրքում գրում է, որ համբուրգերը դարձել է Ամերիկայի ամենահայտնի ու տարածված սննդամթերքը «White Castle» ընկերության շնորհիվ։ Այս ընկերությունը «white» (սպիտակ) բառն օգտագործում էր անվանման մեջ մաքրության տպավորություն ստեղծելու համար։ «Steak & Shake» ֆասթֆուդ ռեստորանների ցանցը իրենց արտադրած համբուրգերները կոչեց «սթեյքբուրգերներ»։ Այս ռեստորաններում մսի խճողակը պատրաստվում էր անմիջապես այցելուների աչքի առաջ։ Այս կերպ նրանց ցույց էին տալիս, որ ռեստորանների ցանցի համբուրգերներում օգտագործվում են բացառապես բնական ու թարմ սննդամթերքներ։  

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել