
Լիլի Էլբակյանի եւ Համո Ադիյանի ընտանիքը համալրվել է ևս մեկով։ Երեկ՝ հոկտեմբերի 22ին, ժամը 13։30-ի սահմաններում ծնվել է նրանց որդին։ Փոքրիկին անվանակոչել են Էդգար` ի պատիվ Լիլիի` կյանքից վաղաժամ հեռացած եղբոր. "Երբ իմացա` արդեն ծնվել է, երեխայի պես հուզվեցի: Աննան այս պահին Լիկայի մոտ է, իսկ ես դեռ միայն լուսանկարով եմ տեսել: Եռուզեռի մեջ ենք, Լիկային պետք է սնունդ տանենք, հետո միասին կնշենք", - ասել է դերասանուհու հայրը՝ Արմեն Էլբակյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



