Cosmo.am-ը գրում է․
Նախ՝ սերն առանց կապվածության չի լինում, ինչի համար էլ դժվարություն է առաջանում դրանք իրարից տարբերելու հարցում, քանի որ գոյություն ունի նաև կապվածություն առանց սիրո: Այսինքն՝ քեզ հաճելի է այդ մարդու հետ շփումը, նրա հետ հանդիպելու ու ժամանակ անցկացնելու ցանկությունը քեզ չի լքում, բայց արի ու տես, որ դու ամենևին սիրահարված չես...
Եթե դա ընդամենը կապվածություն է.
• դու իր հանդեպ սեքսուալ ցանկություններ չես ունենա
• իրենից հեռու լինելու դեպքում քո կարոտը երկար չի տևի, քանի որ ձեր շփումը քեզ համար ուղղակի սովորություն էր, ոչ թե անհրաժեշտություն
• գերիշխում է էգոիզմը, եթե սիրում ես, միշտ պատրաստ ես զոհաբերությունների ու զիջումների, իսկ կապվածության դեպքում դու շատ չես նեղվի, եթե իրեն լավ չլինի
• քեզ ուղղակի լավ է այդ մարդու հետ, ու դու ոչ մի լուրջ ու հեռու ծրագրեր չես կազմում նրա հետ
• դու շատ բուռն չես վիճի իր հետ, հակասություններ ունենալու դեպքում, քանի որ նման հարաբերություններում կիրք չի լինում
• դու իրեն չես ատի նույնիսկ շատ խորը վիրավորվելու դեպքում
• դու կուրորեն չես կարող վստահել նրան
• դու հիշում ես նրան, երբ նա քեզ է պետք, ոչ թե դու իրեն
Մեկին ուղղակի տիրանալու ձգտումը սպանում է մարդու մեջ եղած սերը: Եթե սիրում ես ու կապվածության զոհ չես, դու դա բոլորից լավ կհասկանաս, որովհետև ամեն մարդ սիրում է յուրովի, իսկ կապվածությունը բոլորի մոտ նույնն է: