Replik.am-ը գրում է․
Բրազիլական ֆուտբոլի աստղ Ռոբինյոն կասկածվում է խմբակային բռնաբարության մասնկացելու մեջ, գրում են տեղի ԶԼՄ-ները:
Միջադեպը տեղի է ունեցել Միլանում 2013 թվականին: ԶԼՄ-ների տեղեկություններով տուժողը եղել է 18-ամյա բրազիլուհի: Դատարանը մերժել է Ռոբինյոյին ձերբակալելու վերաբերյալ հայցը, քանի որ վերջինս նախկինում դատվածություն չունի և այժմ գտնվում է Իտալիայում:
Նշենք, որ 2009 թվականին ևս Ռոբինյոն կասկածվում էր խմբակային բռնաբարության մասնակցելու մեջ, սակայն ավելի ուշ արդարացվեց:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=48117
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել