Ոնց հասկանում եմ, մեր երկրում աշխատող մարդն ավելի վատ է ապրում քան չաշխատողը: Օրինակ, ես քաղաքացիական ծառայող եմ և առավոտից երեկո լարված աշխատում եմ, բայց վարկի տակ ճռռալով ընտանիքս մի կերպ եմ կարողանում պահեմ: Այս ֆոնի վրա իմ համար շատ զարմանալի է, որ լիքը մարդիկ, ոչ մի տեղ չաշխատելով, սաղ օրը ֆեյսբուքներում ընդիմադիրի թիկնոց հագած՝ ավելի բարեկեցիկ կյանք են վարում, քան ես և իմ նման հազարավոր աշխատավոր հայեր: Ինչքանով որ ճիշտ եմ հասկացել վերջին տարիների ընթացքում, Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Գագիկ Ծառուկյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին և մյուս ազդեցիկ քաղաքական դեմքերին հայհոյելը բավականին բարձր վարձատրվող աշխատատեղ է դարձել, և կարելի է այդ գործով զբաղվելով ընտանիք պահել: Իրոք, անարդար է այս վիճակը:
Հ.Գ. Հարգանքներս այն ընդդիմադիր ակտիվիստներին, ովքեր պայքարում են իրենց գաղափարից ելնելով, եթե անգամ նրանց արժեհամակարգն ինձ հոգեհարազատ չլինի: Իսկ փողով ֆեյսբուքներում, փողոցներում կուրծք ծեծող, 5 կոպեկնոցի լացող ակԾիվիստներն ավելի անբարոյական են, քան փողոցում իր մարմինը ծախող աղջիկը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=551933084906975&id=100002708650938&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել