Newsbook.am-ը գրում է․

Շվեցարիայի կառավարությունը արգելքի տակ է դրել այն բանկային հաշիվները, որոնց փաստացի տերը նախկին ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկին էր, ով մահացել էր դեռ անցած տարի: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը: «Խոսքը ավելի քան 910 միլիոն ռուբլու մասին է»,- այս մասին լրատվամիջոցին հայտնել է Բերեզովսկիի բանկային հաշիվներին ծանոթ նրա մտերիմներց մեկը:

 Ենթադրվում է, որ այդ գումարը կտրամադրվի Ռուսաստանի կառավարությանը, վերջինս էլ այն կբաժանի Բերեզովսկիի գործողություններից տուժած մարդկանց միջև: Նշենք, որ դեռևս 2013 թ-ի հուլիսին Բերեզովսկիի ռուսաստանյան բանկային հաշիվների վրա էլ արգել էր դրվել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից:

Գումարի ընդհանուր չափը 300 միլիոն ռուբլի էր եղել: Նշվում է, որ այս գումարը ցանկանում են յուրացնել Սամարայի շրջանի կառավարույունը և «Аэрофлот» ընկերությունը, ովքեր անմիջական կապ են ունեցել Բերեզովսկիի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել