Tert.am-ը գրում է․

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ քաղաքական բնույթի հարցերը Հայաստանի իշխանությունների կողմից մշտապես ներկայացվել են որպես տեխնիկական բնույթի, և անգամ այն բանից հետո, երբ հրապարակվել էր Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության հետ ՀՀ պայմանագիրը, տակավաին պարզ չէր, թե ինչպես են լուծվել այդ քաղաքական խնդիրները:

«Հրապարակված նախագիծը հղում էր կատարում ԵՏՄ-ի մասին պայմանագրի երկու հոդվածի, որոնցից մեկը ԵՏՄ-ի սահմանների մասին էր, մյուսը՝ այդ սահմաններին մաքսակետեր տեղադրելու: Այդ երկու հոդվածն ակնհայտ հակասության մեջ էին ամռանը Սերժ Սարգսյանի կողմից արված բազմաթիվ հայտարարությունների հետ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ խոսքը հատկապես դրանցից վերջինի մասին է, երբ Հանրային հեռուստաընկերությամբ արվեց հայտարարություն, թե Հայաստանն ինքն է մաս դառնում Եվրասիական տնտեսական տարածության, Լեռնային Ղարաբաղը չի դառնում, բայց, այնուամենայնիվ, մաքսակետեր չեն տեղադրվի Հայաստանի և Ղարաբաղի միջև:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել