Replik.am-ը գրում է․

Արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ միասեռ զույգերն ունեն ամուսնության սահմանադրական իրավունք: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա նշել է, որ կարծում է` օրենքի առաջ բոլորի հավասարության մասին կետը իսկապես երաշխավորում է միասեռ ամուսնությունների իրավունքը բոլոր 50 նահանգներում:

Նշվում է, որ այդ փաստարկն ԱՄՆ նախագահի վարչակազմը դեռ չի ներկայացրել ԱՄՆ Գերագույն դատարան: Պարբերականը հիշեցնում է, որ մինչև 2012թ. մայիս Օբաման չէր աջակցում «ամուսնական իրավահավասարությունը»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ 11 նահանգներում թույլ են տվել միասեռ ամուսնությունները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել