ArmnewsTV.am-ը գրում է․
Հատուկ քննչական ծառայությունն ունի նոր մասնաշենք: Վաղարշ Վաղարշյան 13ա հասցեում գտնվող շենքի բացմանը ներկա է եղել նաեւ Նախագահ Սարգսյանը: Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հատուկ քննչական ծառայությունն իր ստեղծման առաջին օրից եղել է իրավապահ համակարգի կարևոր բաղադրիչը, կարճ ժամանակահատվածում այն կարողացել է ձեռք բերել իր առաքելությանը համարժեք հեղինակություն:
Դիմելով Հատուկ քննչական ծառայության անձնակազմին` Նախագահն ընդգծել է, որ քիչ հաստատություններում է նման գնահատականներ տալիս, բայց դա ասում է անկեղծ: Ակնհայտ է, որ Հատուկ քննչական ծառայությունը աշխատանքային դրական ցուցանիշներ ունի, հակակոռուպցիոն ակտիվ գործունեություն է ծավալում:
Ոչ միայն գոհունակություն, այլ նաեւ խրախուսում, բնակարան` հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Աշոտ Օհանյանին: Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները հայտնել են, որ իրենց աշխատանքին տրված գնահատականը կօգնի մասնագիտական գործառույթներն ավելի լավ և անմնացորդ կատարել:
Տեսանյութը՝ այստեղ