Հղի Քեյթ Միդլթոնն առաջին անգամ ներկայացել է հանրությանը (լուսանկարներ)Orer.am-ը գրում է․

Երկար ընդմիջումից հետո հղի Քեյթ Միդլթոնն առաջին անգամ ներկայացել է հանրությանը. նշենք, որ դքսուհին առողջական որոշ խնդիրներ ուներ։

Քեմբրիջյան դքսուհին թագավորական ընտանիքի հետ միասին հանդիպել է Սինգապուրի նախագահին։ Ինչպես հայտնել է Mirror-ը՝ այսօր (հոկտեմբերի 21-ին) Լոնդոնի Royal Garden հյուրանոցում արքայազն Ուիլյամն իր կնոջ ուղեկցությամբ հանդիպել է Սինգապուրի նախագահին՝ Թոնի Թանին եւ նրա կնոջը՝ Մերիին։

Պաշտոնական հանդիպումից հետո նրանք միասին մասնակցել են գվարդիականների շքերթին, որը հատուկ կազմակերպվել էր Սինգապուրի նախագահի Բրիտանիա կատարած չորրորդ այցի համար։

Քեթրինը հագել է մի գեղեցիկ վանդակավոր զգեստ՝ Alexander McQueen-ից, իսկ նրա անգլիական տիկնոջը բնորոշ գլխարկը ընդգծել ու ամբողջացրել է նրա կերպարը։

Նրա կլորիկ փորիկը դեռ նկատելի չէ։

Այս իրադարձությունը չէր կարող բաց թողնել նաեւ Էլիզաբեթ II-ը, ով այս երեկոյին ներկայացրել էր իր վաղեմի ընկերոջ՝ արքայազն Ֆիլիպի ուղեկցությամբ։

Քեթրինը հայտարարել է, որ իր առողջական վիճակը բավականին կայունացել է, ինչպես նաեւ հաստատել, որ երեխան լույս աշխարհ կգա գարնանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել