Yerevannews.am-ը գրում է․

Ձեզ ենք ներկայացնում Եվա Ռիվասի «Էլ Սթայլ» ամսագրի համար արված ֆոտոշարքը, որը տեղի է ունեցել համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներ Գևորգ Շադոյանի նորաձևության տանը: Եվան ներկայացրել է հայտնի դիզայների ստեղծած զգեստը: Գևորգը հիացմունքով խոսեց, ոչ միայն Եվա-երգչուհու ու Եվա-մարդ տեսակի մասին, այլ նաև Եվա-մոդելի մասին: Երիտասարդ դիզայները նշեց, որ վաղուց է նկատել Եվա Ռիվասի մոդելային ընդունակությունները, նույնիսկ մինչ անձնապես ճանաչելը: «Եվան գիտի աշխատել թե´ ֆոտոխցիկի և թե´ տեսախցիկի հետ: Բացի դրանից անթերի կառուցվածք ունի և հրաշալի է զգում մոդելային հարթակը: Ես ինքս շատ կցանկանամ աշխատել Եվայի հետ նաև որպես մոդել»: Նշենք, որ Եվա Ռիվասն ու Գևորգ Շադոյանը համագործակցել են նաև Եվայի վերջին՝ «Վերադարձ» տեսահոլովակի շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել