GalaTV.am-ը գրում է.

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել  է, որ իր  մարդիկ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման  ղեկավարի որոնումներ են իրականացնում և մտադիր են նրան չեզոքացնել, սակայն չեն կարողանում գտնել: «Այդ ավազակների ղեկավարը` ոմն Բաղդադին, մեկ անգամ ինչ-որ մի տեղ քարոզչությամբ է հայտնվել ու դրանից հետո անհետացել է, իմ մարդիկ փնտրում են նրան, սակայն ոչ մի տեղ չեն գտնում»,- հայտարարել է Կադիրովը լրագրողներին:

Ավելի վաղ Կադիրովն արդեն հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքրա ալ-Բաղդադիին հավաքագրել է ամերիկացի գեներալ Դևիդ Փեթրեուսը, ով ավելի վաղ եղել է Իրաքում բազմազգ ուժերի հրամանատար, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ զինված ուժերի հրամանատար, զբաղեցրել է ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնը: Նա իր պաշտոնից հեռացել է այս տարվա սեպտեմբերին այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ԿՀՎ-ի 59-ամյա ղեկավարը սիրավեպ է ունեցել իր կենսագրի` լրագրող Փոլա Բրոդուելի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել