Եղունգները կրծելու սովորությունը կարող է դառնալ վարակների եւ սննդային թունավորումների պատճառ, հանգեցնել վտանգավոր մանրէների ներթափանցմանը օրգանիզմ: Այս մասին հայտնում են Վեյլ Կորնելի քոլեջի մասնագետները: Իրենց հետազոտությունների ընթացքում նրանք եղունգների տակ սալմոնելի մանրէներ են հայտնաբերել:
Մանրէները մաշկից ներս են թափանցում այն ժամանակ, երբ կրծելուց վնասվում է մաշկը: Երբեմն խորը թարախային բորբոքում է առաջանում, լինում է բժշկի միջամտության անհրաժեշտություն, հակաբիոտիկների եւ հակասնկային միջոցների ընդունման կարիք:
Բերանի խոռոչում կամ ստամոքս-աղիքային տրակտատում հայտնված տվյալ պաթոգենները վարակի, լուծի եւ որովայնի շրջանում սուր ցավերի պատճառ են դառնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/605217732933683?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել