El.am-ը գրում է.
ԷԼ Style-ի 101-րդ համարը կգեղեցկացնի ոչ թե մեկ հայտնի անձ, այլ միանգամից երկուսը: Ամսագրի շապիկի համար այս անգամ նկարահանվել են միջազգային ասպարեզում ճանաչված պարուհի ու երգչուհի Վարդան և հայկական շոու-բիզնեսի ոչ պակաս ճանաչված ներկայացուցիչ Միհրան Ծառուկյանը: Ի դեպ, Վարդան Երևան էր ժամանել Միհրան Ծառուկյանի հետ համատեղ տեսահոլովակի նկարահանումների համար: ԷԼ Style-ի շապիկի համար նկարահանումները տևեցին երկու օր:
Առաջին աշխատանքային օրն անցավ Charles ռեստորանում, որտեղ նկարահանվեց միայն Վարդան: Կրքոտ գեղեցկուհին ներկայացավ տարբեր կերպարներում: Նրա հագուստը տրամադրել էին դիզայներ Դիանա Շատվերյանը և Rio բրենդային խանութ-սրահը: Երգչուհու ոճաբանն էր Արայիկ Գաբաջյանը: Աշխատանքային երկրորդ օրը Վարդան նկարահանվեց Միհրան Ծառուկյանի հետ: Royal Tulip Grand Hotel Yerevan հյուրանոցում միաժամանակ ընթանում էին ոչ միայն ամսագրի շապիկի, այլև տեսահոլովակի նկարահանումները:
Backstage-լուսանկարիչ՝ Վանա Հարությունյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ