Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ-ն Հայաստանում կառավարման ճգնաժամը պայմանավորում են սահմանադրությամբ...
Չկա նման բան. սահմանադրությունը պատճառ բերելը ազնիվ չէ, պարոնայք...
Սահմանադրությունը չէ մեղավոր, որ ընտրություններ են կեղծում, մենաշնորհներ ստեղծում, կուռուպցիա ու կաշառակերություն ծաղկեցնում, արդարադատության անարդարություն ձեւավորում, օլիգարխներ ու անգրագետ շկաֆներ բուծում, որոնք անարգել արածում են հայոց դաշտերում...
Սահմանադրությունը չէ մեղավոր, որ հակաժողովրդական օրենքներ ու որոշումներ են ընդունում, անտեսում քաղաքացիների շահերը, անարգում մարդկանց իրավունքները, որոնք արդարություն չտեսնելով կամ լքում են երկիրը, կամ տապակվում սեփկան յուղի մեջ...
Սահմանադրությունը չէ մեղավոր, որ զիջում ու ծախում են Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, ուտում կամ վաճառում երկրի հարստությունները...
Այս ամենի ու չնկարագրված շատ այլ բաների մեջ Սահմանադրությունը ոչ մի մեղք չունի...