Սեպտեմբերի 7-ին բրիտանիայի արքայազն Հարրիի ժամանումն Աֆղանստան անարձագանք չմնաց:
Թալիբները բրիտանացի արքայազն Հարրիին «որպես թիվ 1 թիրախ» են նախանշել ու խոստացել են նրան գերի վերցնել եւ սպանել: Այդ հայտարարությունն արվել է արքայազն Հարրիի Աֆղանստան վերադառնալուց հետո, որտեղ նա ծառայելու է որպես Ապաչ ուղղաթիռի երկրորդ օդաչու:
«Մեր պայքարը շարունակվում է, եւ այժմ մենք բոլոր ուժերը կկենտրոնացնենք արքայազն Հարրիին գերի վերցնելու համար: Եթե մեզ չհաջողվի նրան ողջ վերցնել, մենք նրան կսպանենք», - հայտարարել է թալիբների մամուլի քարտուղար Զաբիուլա Մոջահեդը եւ ավելացրել. «տվյալ պահին հենց արքայազնն է մեր գլխավոր թիրախը»:
Ենթադրվում է, որ թալիբները կփորձեն արքայազնի ուղղաթիռը կործանել ցամաքից, երբ այն օդում լինի: Հրաձիգը, որը կկարողանա դա անել, կստանա դրամական պարգեւ, գրում է LifeNews-ը: Հարրիին ողջ վերցնելու դեպքում «Թալիբանի» ներկայացուցիչները նրան կօգտագործեն բրիտանական կառավարությանը ցանկացած պահանջ ներկայացնելու համար:
Զորքերում արդեն անհրաժեշտ միջոցները կիրառել են Էլիզաբեթ II-ի թոռան պաշտպանության համար:
Հարրին 4 ամսյա պրակտիկա պետք է անցներ որպես ռազմական օդաչու: