Հայտնի է, որ ՀՅԴ-ի և ոչ իշխանական ուժերի միջև առաջացած որոշ հարցեր բերեցին նրան, որ ՀՅԴ-ն դադարեց համագործակցել քառյակի հետ: Տարաձայնությունները ավելի են սրվում ուժերի միջև, մասնավորապես ՀՅԴ հայտարարություններում ակնհայտ մեծ է հեգնանքն ու անլուրջ վերաբերմունքը ԱԺ ոչ իշխանական ուժերի նկատմամբ:

Այսօր ՀՅԴ-ն չի միացել ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների՝ Հայաստանի կառավարման ճգնաժամի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը և անթույլատրելի է համարում եռյակի գործելաոճը: Այս մասին Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն: Մեջբերեմ. «Այդ աշխատաոճը մեզ համար բացարձակապես անընդունելի է: Դաշնակցությունը երբեք թույլ չի տա իր հետ այդ ոճով խոսել: Մենք միանում ենք բոլոր էն նախաձեռնություններին, որոնց մեջ մենք դերակատար ենք եղել, որը մեզ հետ քննարկվել է: Եթե մեզ հետ չի քննարկվել, դեմ են տալիս ինչ-որ թուղթ ստորագրել, մենք երբեք դա չենք անի և չենք էլ արել»: Ակնհայտ է Ռուստամյանը վրդոհված է ոչ իշխանական ուժերի նմանօրինակ քայլից:

Քառյակից` ՀՅԴ-ի դուրս գալուց հետո, չնայած նրան, որ Դաշնակցությունը շարունակում էր մնալ ընդիմադիր կառույց` զարմանալիորեն եռյակը ՀՅԴ-ի հետ չէր քննարկում որևէ հարց, գուցե կարծելով, որ ՀՅԴ-ն համագործակցում է իշխանությունների հետ: Այս հարցի վերաբերյալ այսօր Ռուստամյանը հետաքրքիր արտահայտություն արեց, մեջբերեմ. «Լսեք, իշխանությունների հետ բանակցությունների մեջ իրենք էլ են: Իրենք էլ իրենց հարցերի շուրջ են բանակցում, հետո կերևա»:

Ակնհայտ է, որ ՀՅԴ-ի և եռյակի միջև գնալով հակասությունները սրվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել