Araratnews.am-ը գրում է․
Հոկտեմեբրի 12-17-ը ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Շվեյցարիայի մայրաքաղաքˋ Ժնևում միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովին:
Հայկական պատվիրակության անդամներըˋ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Հեղինե Բիշարյանը և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մասնակցել են տարբեր կոմիտեների նիստերին:
Այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց, որ սա առաջին այցն է Եվրամիության անդամ երկիր, հոկտեմբերի 10-ին Հայաստանիˋ ԵՏՄ անդամակցությունից հետո:
«Չնայած նրան, որ Հայաստանը անդամակցել է ԵՏՄ-ին, մեր եվրոպացի գործընկերները տեսնում են մեր հարաբերություների զարգացման հնարավորությունները և հարգանքով են վերաբերում մեր ընտրությանը: Նրանք տեսնում են, որ Հայաստանը պատրաստ է շարունակել քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ»,-ասաց Շարմազանովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



