Իմ իրավունքները որոշող չլինեք. Գալուստ Սահակյանը՝ Լևոն ԶուրաբյանըSlaq.am-ը գրում է․

Այսօր մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյա նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
ԱԺ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմելով ԱԺ նախագահին ասաց, որ 44-ից ավելի ստորագրություն են հավաքել և հարկավոր է արտահերթ նիստ գումարել երկու հարցի վերաբերյալ:
«Ունենք երկու հարց և 4 հարց կառավարությունից»,­ ասաց Լևոն Զուրաբյանն ու հավելեց, որ 
անհետաձգելի հարցերը, որոնք կառավարությանն են մեկ շաբաթ առաջ է շրջանառության մեջ մտել, որը նշանակում է 3 ամիս ժամկետ կա որոշումներ ընդունելու համար:
«Մեզ համար ակնհայտ է, որ ԱԺ նախագահը լիազորություն չունի սահմանել հաջորդականության արտահերթ հարցերի համար, ուստի մեզ համար ակնհատ է, որ ընդդիմության կողմից ներակայցված հարցերն ունեն առաջնահերթություն կառավարության կողմից ներկայացված հարցերի վերաբերյալ»,­ ասաց Լևոն Զուրաբյանը: 
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դիմելով Լևոն Զուրաբյանին ասաց.«Խնդրում եմ, որ իմ իրավունքները որոշող չլինեք, ես կարծում եմ, որ ինչպես կանոնակարգ օրենքն է պահանջում, այդ նույն ոգով էլ կքննարկենք ձեր նախաձեռնությունը»:
Նշենք, որ 44-ից ավելի ստորագորությունները հավաքվել են, որպեսզի արտահերթ նիստ գումարվի երկրում կառավարման ճգնաժամի և ընտրական օրենսգրքի հետ կապված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել