Մենք գնում ենք մարզասրահ, երբ ուզում ենք մարզել մեր մարմինը, բայց մեր սիրո էներգիան ևս մարզումների կարիք ունի: «Սկսեք ավելի ու ավելի շատ գիտակցել սերը: Ձեր սիրտը ամուր քնած է այն պետք է արթնացնել, և երբ արթնանաք` դուք կլինեք երջանիկ: Երջանկությունը դա սիրո աշխատանքն է. ոչինչ ավելի չի երջանկացնի ձեզ՝ բացի սիրուց:Գրեթե բոլորի սիրտը ամուր քնած է, մեզ երբեք չեն սովորեցրել սիրո: Մեզ սովորեցրել են ատելության՝ պատճառաբանելով, որ մենք պետք է պայքարենք, կռվենք: Ձեզ սովորեցրել են, որ ամբողջ աշխարհը ձեր թշնամին է, և յուրաքանչյուրը պատրաստ է բռնել ձեր կոկորդից: Երբեմն ուղիղ իմաստով, երբեմն՝փոխաբերական, դուք գտնվում եք թշնամական աշխարհում, և պետք է պայքարեք, որպեսզի գոյատևեք, պետք է պայքարեք յուրաքանչյուր միջոցով՝արդար, ոչ արդար: Եթե չպայքարեք՝ կպարտվեք, պաշտպանության լավագույն միջոցը հարձակումն է: Այս պայմանակնությունների հետևանքով, սերը բնական ճանապարհով դադարեցնում է իր գոյությունը: Սերը շարունակում է պայքարել որպես ֆիզիկական մեխանիզմ, բայց այն արդեն դադարում է լինել հոգևոր խթան, որը և նրա առաքելությունն է: Այդ իսկ պատճառով, երբ դուք սկսում եք բաբախել սիրո մեջ, միայն այդ ժամանակ եք դուք իսկապես կենդանի, ամբողջովին կենդանի:Այդ իսկ պատճառով սկսեք ավելի շատ գիտակցել դա: Ինչքան գիտակցորեն եք դուք դրան մոտենաք, այնքան ավելի շատ սեր դուք կզգաք:
Մեթոդ.
Երբ դուք բռնում եք ձեր ընկերոջ ձեռքը զգոն եղեք: Նայեք, արդյո՞ք ձեր ձեռքը ճառագում է ջերմությամբ: Այլապես դուք կարող եք բռնել իրարու ձեռք, բայց կբացակայի շփումը, էներգիայի փոխանակումը: Իրականում դուք կարող եք իրար ձեռք բռնել, բայց ձեռքը կարող է լինել սառը և անհաղորդակից:Չկա վիբրացիա, չկա բաբախյուն, էներգիան չի հոսում դեպի ձեր ընկերը: Այդ իսկ պատճառով, երբ իրար ձեռք եք բռնում, ուշադրություն դարձրեք, արդյոք էներգիան խորը ներթափանցում է, թե ոչ, և օգնեք ուղղորդել այդ էներգիան: Սկզբում դա կլինի ընդամենը երևակայության վարժանք,բայց դրան կհաջորդի էներգիան:Երևակայությունը ստեղծում է արմատներ, դա էներգաբեր է: Այդ իսկ պատճառով,մ երբ բռնում եք ձեռքը, բռնեք դա գիտակցաբար, և պատկերացրեք, որ էներգիան շարժվում է այնտեղ, և ձեռքը դառնում է տաք, և ողջունող: Դուք կտեսնեք ապշեցուցիչ փոփոխություններ: Երբ դուք նայում եք ինչ-որ մեկին, նայեք սիրո աչքերով, քանի որ ֆիզիկական աչքերը պարզապես քարեր են: Դրանք շատ սառն են, դրանց մեջ չկա ոչ մի առատաձեռնություն: Երբ նայում եք մարդկանց, թող ձեր աչքերը ճառագեն սիրով: Երբ դուք քայլում եք, քայլեք, ճառագելով լույս շուրջբոլորը: Սկզբում դա կլինի ընդամենը երևակայություն, բայց մի ամիս հետ դուք կնկատեք, որ դա դարձել է իրականություն: Եվ ուրիշները կզգան,որ դուք ավելի ջերմ մարդ եք դարձել...և երբ ինչ-որ մեկը գտնվի ձեր կողքին, իրեն արտակարգ զգա, կունենա լավ ինքնազգացողություն: Այսպիսով, դա պետք է լինի ձեր գիտակցական ճիգը, սկսել ավելի շատ գիտակցել սերը և ավելի շատ ճառագել սիրով»:



