Արդեն մեկ շաբաթ է անցել Հայաստանն ու ողջ քաղաքակիրթ աշխարհը ցնցած
սաֆարովյան իրադարձություններից:
Վերջին շաբաթվա ընթացքում հնչած մտքերին ու առաջարկներին ցանկանում եմ
ավելացնել մեկ հարց՝ կառուցողական ու նախաձեռնողական դիվանագիտության հարթակում:
Տեսնես ո՞վ կլինի հայկական թիվ մեկ դիվանագետը, ով կմտնի Նախագահի աշխատասենյակ՝ իրեն Հուգարիայում ՀՀ դեսպան նշանակելու խնդրանքով և խոստումով՝ վերականգնել հայ-հունգարական հարաբերություները, անել անհնարինը, բայց սեղմ ժամկետում հասնել այն բանին, որ Հունգարիան և դրա պետական ինստիտուտները ուղղեն իրենց սխալը, սաֆարովի հանդեպ հայտարարելով միջազգային հետախուզում, հայտնաբերելով, ձեռբակալելով և նրան նշանակված արդար պատժի ի կատար ածումը երաշխավորելով: Ունի՞ արդյոք Հայաստանն այսօր նման դիվանագետ: Տեսնե՛նք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել