ArmnewsTV.am-ը գրում է․
Հայաստանը լինելու է տարածաշրջանում միակը, որն ունենալու է քողարկման 3D ծածկոցներ: Դրանք արտադրվելու են հայ-լեհական ՙԼյուբավա-Արմենիա՚ գործարանում: Նման քողարկիչ ծածկոցներ ունենալ` նշանակում է հակառակորդի համար լինել գրեթե անտեսանելի:
ՙԼյուբավա-Արմենիա՚ ընկերության 51 տոկոս բաժնեմասը պատկանում է լեհական ՙԼյուբավա՚ընկերությանը: Բաժնետոմսերի մնացած մասը Հայաստանինն է: Կառավարությունը ընկերության ստեղծման համար 400 միլիոն դրամ է հատկացրել: Ընկերությունում արտադրվելու են քողարկման ցանցեր, կեղծ թիրախներ, ժամանակակից վրաններ, ռազմական հագուստ:
Ընկերության աշխատակիցները մեկ շաբաթով եղել են Լեհաստանում, մասնակցել են վերապատրաստման դասընթացների: Գործարանում նախ Հայաստանի ուժային կառույցների կարիքները բավարարելու համար վրաններ են արտադրվելու: Ապագայում ընկերությունը ծրագրում է արտադրել նաև ռազմական նշանակության այլ պարագաներ, այդ թվում` զրահաբաճկոններ:
Գործարանի արտադրանքը հիմնականում նախատեսված է հայկական զինուժի և Հայաստանի ուժային կառույցների կարիքները բավարարելու համար: Ընկերության ղեկավարությունն ասում է, որ պատվերներ ունենալու դեպքում ընկերությունը պատրաստ է պաշտպանական միջոցներն արտահանել ԵՏՄ երկրներ, կամ ցանկացած այլ երկիր` Made in Armenia` պատրաստված է Հայաստանում մակնշմամբ:
Տեսանյութը՝ այստեղ