Սահմանդարականի հասատտումը Սերժի կողմից հետաձգվեց մինչեւ մյուս տարվա ձմեռ: Իհարկե, կգտնվեն, մարդիկ, որոնք կպնդեն, որ սա ընդդիմության ճնշման արդյունք չէր, բայց ճշմարտությունն այն է, որ սահմանադրականի ներկայացումը նախ հետաձգվեց հուլիսից հոկտեմբեր, իսկ հիմա էլ հաստատումն է հետաձգվում: Սա հոկտեմբերի 10 հանրահավքի կոնկրետ արդյունքն է: Սահամանդրական փոփոխությունները այսօր Սերժի համար ոչ թե ինչ որ մի հարց է, այլ իր քաղաքական ռազամավարության թիվ մեկ կետը, իշխանության հարցը: Այդ պրոցեսի ձգձգումը նշանակում է միայն մեկ բան՝ երկրում ուժի բալանսի փոփոխությունն ընդունվում է Սերժի կողմից, եւ իշխանությունն այս պահին այլեւս ի զորու չէ անել ամեն բան ինչ ուզում է: Դուր է գալիս մեզ սա թե ոչ, համակրում ենք այս կամ այն ուժին, թե ոչ, բայց սա սառը, մաթեմատիկորեն ճշգրիտ փաստ է: Եվ սա միակ արժեքավոր քաղաքական փաստն այս պահին: Սպասենք հաջորդ զարգացուներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10205119683175956?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել