A1plus-ը գրում է․
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Հայաստանի, Արցախի եւ Եվրասիական տնտեսական միության մասին
Ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ 2014թ. հոկտեմբերի 10-ին, Մինսկում Հայաստանի Հանրապետության դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) մեր երկրի անդամակցության մասին պայմանագիրը:
«Ժառանգություն» կուսակցությունը՝
- դատապարտում է Հայաստանի Հանրապետության անունից ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագրի ստորագրումը՝ այն ճանաչելով որպես հակասահմանադրական քայլ ընդդեմ Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության, որպես հայոց երկու պետականությունների անկախությանն ու անվտանգությանն ուղղված լրջագույն սպառնալիք:
- մերժում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի միանձնյա, ապօրինի, հապճեպ ու որեւէ հեռանկար չխոստացող որոշումը, որը կայացվեց առանց նախնական, թափանցիկ հանրային քննարկումների եւ քաղաքական ուժերի ներգրավման, ինչն էլ ավելի է խորացրել խնդրո առարկա որոշման նկատմամբ հասարակության մեծ մասի թերահավատությունն ու անվստահությունը:
- իսկ ընդհանրապես՝ անընդունելի է համարում Հայաստանի Հանրապետության անդամակցումը միջպետական կամ վերպետական ցանկացած կառույցի՝ առանց առնվազն Հայաստանի կողմից նախօրոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման: Արժանապատիվ եւ տարրական այս տրամաբանությամբ համանուն խմբակցությունն արդեն օրենսդիր մարմնին առաջարկել է Արցախի ճանաչման որոշում ընդունել նախքան ԵՏՄ պայմանագրի մասին քննարկումն ու քվեարկությունը, եւ հուսով է, որ այս մոտեցումը կդառնա համազգային համաձայնության եզակի կռվան:
- կարեւորում է արցախա-ադրբեջանական մխացող հակամարտության կարգավորման հստակ ու համալիր ծրագրի հույժ անհրաժեշտությունը, որին առայժմ փոխարինում են գործող իշխանությունների շահերը սպասարկող «դիվանագիտությունը», քաղաքական կամքի իսպառ բացակայությունը եւ արտաքին քաղաքական զարգացումներից համարժեք շահաբաժին ստանալու անկարողությունը: Ակներեւ է, որ ԵՏՄ-ում Հայաստանն իրականում հանդիսանում է ոչ այնքան որպես իրավահավասար գործընկեր, որքան ընդամենը «աղքատ ազգական» կամ գործիք՝ ուրիշների վրա ներգործելու համար, իսկ այս դեպքում Ադրբեջանին վճարվող նվազագույն գինը Արցախն է՝ Աստանայում հնչած երկակի ձեւակերպումները վկա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ