Slaq.am-ը հաղորդում է, որ անմիջապես այն բանից հետո, երբ վերահրապարակվել է «Նուվել դԱրմենի Մագազին» ամսագրում հրապարակված՝ Ռուբեն Հայրապետյանի աղմկահարույց հարցազրույցը, որտեղ վերջինս ի թիվս այլ սենսացիոն հայտարարությունների, հայտարարել էր, որ Հարսնաքարի սպանության պատրվակով ստեղծված քաղաքացիական շարժումը և իր դեմ ուղղված արշավը ֆինանսավորվել է Գագիկ Ծառուկյանի կողմից, խմբագրություն է զանգահարել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Խոսնակը հայտարարել է, որ հոդվածի հրապարակումից անմիջապես հետո, տեղի է ունեցել հեռախոսազրույց Ծառուկյանի և Հայրապետյանի միջև, որտեղ վերջինս կտրականապես հերքել է, որ իրնքը որևէ կերպ արծարծել է Ծառուկյանի անունը և որևէ մեղադրանք հնչեցրել նրա հասցեին։
Այս պատմության մեջ միակ անհասկանալի պահն ինձ համար կայանում է նրանում, թե ինչու՞ Հայրապետյանի ներկայացուցիչը չի տվել այս հերքումը, այլ Ծառուկյանի...

Ի հավելում, մեջ կբերեմ հարցազրույցի այն հատվածը, որտեղ ըստ «Նուվել դԱրմենի Մագազին»-ի, Հայրապետյանը մեղադրել է Ծառուկյանին.

Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց. Դոդի Գագոն : Այ այդպես : Ո՞վ չի հասկանում, թե սա ինչ է : Ինչի՞ համար գան տանս վրա : Իմ երեխեն ի՞նչ մեղք ունի : Ես վատն եմ, համարում ենք՝ ես մեղավոր եմ : Բա որ ինձ բռնեին, ես իրոք մեղավոր լինեի, պիտի մտնեին իմ ընտանիքը մորթեի՞ն : (ծ.լ. Ձայնագրությունում խոտան կա) :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել