Փասորեն Եվա Ռիվասը ուզեց երկրորդ դուբլով Հայաստանը դարձնել տրամպլին՝ իր արիերայի համար։ Առաջինը հիշում ենք. էկավ, մի երկու հատ մեծ-մեծ խոսաց հարցազրույցների ժամանակ, մի երկու հատ կլիպ նկարեց, Եվրատեսիլի մասնակցեց (բայց քանի որ երգել չգիտեր ու ֆանագրամմա չէր կարելի՝ պռավալ տվեց) ու էլի գնաց Ռուսաստան, բայց երևում ա թափը չհերիքեց ու այդպես էլ չկարողացավ հաստատվի այնտեղի շոուբիզնեսում, իսկ միակ նշանակալի ձեռքբերումը՝ Մաքսիմ տղամարդկանց ամսագրում մերկ ֆոտոշարքով հանդես գալն է։
Հիմա էլ երկրորդ փորձն ա անում. Հայաստանի Ձայնին մասնակցելու շղարշի տակ, կրկին ուզում ա փորձել այստեղ կայանալ ու եթե առաջին անգամ գոնե մի հատ իրա համար գրած երգ կար, ապա հիմա ուղղակիորեն գողացել է Շերի «Strong Enough» երգի մոտիվներն ու անգամ բառերի կոնտեքստուալ իմաստը ու կլիպ ա նկարել։
Մի երևելի կլիպ էլ լինի. մեկ շոռծիկով ա զվռնում քաղաքում, մեկ էլ ինչ որ կամբենացիա հիշեցնող զգեստով (երևի Мaxim ամսագրի զգեստանոցից ա ցրել) ա ծիկրակում, բայց անգամ երկար ոտքերն ու սիլիկոնե կրծքերը չեն կարող թաքցնել այն պարզ իրողությունը, որ Եվայի դիմագծերը մեղմ ասած...ինչի՞ մեղմ ասած, կներեք, բայց եկեք խոստովանենք, որ Եվան բնավ էլ գեղեցիկ չէ ու անգամ տգեղ է։ Հենց դրա համար էլ ռուսական շոու բիզնես չկարողացավ մտնլ, որովհետև այնտեղ երկարաոտ ու սիլիկոնե կրծքերով երգչուհիների հարյուրներով կան ու ռուսներին չես զարմացնի նման պառամետրերով, իսկ այ կոպիտ դիմագծերով ու միջակ ոկալային տվյալներով երգչուհիներ այնտեղ քիչ կտեսնես՝ ռեստորանային մակարդակից դուրս։
Բայց դե Եվայի բախտն այստեղ էլ չի բերել, որովհետև Հայաստանում էլ արդեն այդ թրենդը անցել է ու մարդիկ որակ են փնտրում։ Չնայած, եթե ուզենա, կարա ստեղ ակումբներին իր լայլայներն անի ու գողացած երգեր թողարկի, ավելի վատերն էլ կան ի վերջո, այնպես որ, Եվան Երևի թե իրոք գտել է իր տաղանդին ու տվյալներին հարիր շուկա։