Եթե եռյակը ընդունի Zaruhi Postanjyan ի սարսափելի առաջարկները, ես մի կողմ թողնելով իմ սկզբունքը, որ երկիրը պետք է ղեկավարի ինտելեկտուալ և մաքուր անցյալ ունեցող անձը, կսատարեմ եռյակին, ու հատկապես Գ.Ծառուկյանին: Նրան, այդ բոլոր պայմանները կատարելուց հետո, կարելի է տանել քավարան, լվանալ մաքրել, արագընթաց կուրսերի նստեցնել կրթություն ստանալու համար, մի քիչ ճաշակ սերմանել մեջը ու նաև կոսմետիկ վիրահատություն անել ( քանի որ այդ կերպարով նա չի համապատասխանում հայի դասական գենին) և թագադրել, որպես նախագահ:
Բայց դե, էշ մի սատկի, գարուն կգա....
Իսկ Գարունը թեժ է լինելու, ինչպես խոստանում են հիդրոմետ-Ազգային Ծառայությունից: Արագացրեք, որ հասցնեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել