Բարիդրացիական պատերազմներ,,,
Ոնց հասկանում եմ ամենադուխով «տղեն» «Ժառանգությունում» Զարուհինա : Մենակ Զարուհինա, որ փորձումա ինչ-որ կերպ «Ժառանգությունը» պահի, մնացածը կոնկրետ ինտեգրվել են ԲՀԿ: Րաֆֆիին հրապարակայնորեն վիրավորեցին, ոչ մեկը ձեն չհանեց բացի Զարուհուց: «Ժառանգությունը» ոնց պետք է կանգնի հոկտեմբերի 24-ին բեմահարթակին, երբ Զարուհին ու Նաիրան ոնց կարում իրար կծում են: Ստեղ են ասել բարիդրացիական պատերազմ է տեղի ունենում երկու կուսակցությունների միջև:
Լևոն Տեր Պետրոսյանը կորցրել է իր երբեմնի «Աֆտարիտետը» ու նրա խոսքը արդեն առոչինչ է գնահատվում: Նա փերձեց եռյակը դարձնել քառյակ, բայց ԼՏՊ-ին ասեցին .«Պապի ջան հանգիստ, եռյակ ենք եռյակ էլ մնալու ենք»: Մի խոսքով պապիկին ԲՀԿ շարքեր տեքստ գրող ու արտասանող են ընդունել, ոչ թե որոշումներ կայացնող: Ես ցավում եմ, որ ՀՀ 1-ին նախագահն այս աստիճանի է հասել:
Սուրիկ Խաչատրյանը ջանք չի խնայում, իր դոկտորի աստիճանը ապացուցելու համար:Սուրիկ Խաչատրյան ջան ասենք սաղս հավատացինք, որ Դուք գիտնական ու դոկտոր եք, բա դուք ոնց եք դրան հավատալու: Ախր ես ու մնացածը խիստ կասկածներ ունենք Ձեր անգլերենի ու Ֆրանսերենի իմացության վերաբերյալ: Պատկերացրեք... Մի 100 տարի հետո գիրք են գտնելու վրեն գրած Սուրիկ Իմաստասերի ճառընտիրը վերնագրով:
Արմեն Գևորգյանը սենց բռնեց ու գնաց փոխվարչապետի պաշտոնն էլ թողեց թափուր: Հայաստանում աթոռի համար պայքարը շատ թեժ է լինում՝ սա էլ բացառություն չի լինի: Այս իրավիճակը ինձ հիշեցնում է «ՀեռուՀեռվում» ֆիլմի կադրերը, երբ մարդիկ ձիով մեկ կտոր հողի համար պայքար էին մղում:



