Հարավարևմտյան Ասիայից նոր վերադարձած զբոսաշրջիկ Դանիելա Լիվերանին համարում էր, որ իր մոտ սկսված քթի արնահոսությունների պատճառը վերջերս տեղի ունեցած մոտոցիկլետային վթարն էր։ Ինչպես ավելի ուշ պարզվեց, նրա տանջանքների մեղավորը տզրուկն էր։ Հարևարևմտյան Ասիայով ճանապարհորդելիս 24-ամյա Դանիելայի քթից ամեն օր արյուն էր հոսում։ 

Пиявка месяц жила в ноздре туристки

Բրիտանուհին չդիմեց բժիշկներին՝ համարելով, որ թե՛ արնահոսությունների, թե՛ «թանձրուկի» գոյացման պատճառը վթարն էր։   
Пиявка месяц жила в ноздре туристки

Միայն մեկ ամիս անց նա հասկացավ, որ խիստ սխալվել է։ Աղջիկը հարցազրույցի ընթացքում ասել է.
«Սկզբում ինձ անհարմարություն էին պատճառում արյունային արտազատումները, սակայն հետո դրանք դադարեցին, և ես նկատեցի, որ քթածակերիցս մեկից թանձրուկ է կախված։ Ես կարծում էի, թե դա մակարդված արյուն է, ու սպասում էի, որ այդ խնդիրներն իրենք իրենց կլուծվեն»։ Էդինբուրգ վերադառնալուց մի քանի օր անց ես ցնցուղ ընդունեցի։ Լողանալիս ես զգացի, թե ինչպես է ինչ-որ բան դիպչում ինձ։ Ցած նայելով՝ ես տեսա, որ իմ քթածակից ինչ-որ տարօրինակ բան է դուրս գալիս և անմիջապես շտապեցի հայելու մոտ։ Այդ ժամանակ ես վերջապես հասկացա, որ քթումս ոչ թե արյան թանձրուկ էր հավաքվել, այլ կենդանի էր բնակվում»։      

Սարսափահար աղջիկը փորձեց ինքնուրույն ազատվել մակաբույծից, սակայն անտանելի ցավ զգալով՝ ձեռք քաշեց այդ մտքից ու ուղևորվեց հիվանդանոց։ Բուժզննում անցկացնելուց հետո՝ բժիշկները գործի անցան ու շուտով տզրուկն հանեցին աղջկա քթից։ 
Пиявка месяц жила в ноздре туристки

Пиявка месяц жила в ноздре туристки

Դանիելան ասում է, որ միջատի դուրսբերման ընթացակարգը տհաճ հիշողություն է իր համար։ Նա մասնավորապես նշել է. 
- Բժիշկը սկսեց դուրս քաշել տզրուկին՝ օգտագործելով սեղմիչ, պինցետ ու այրիչ։ Դա տանջալից էր։ Ամեն անգամ, երբ բժիշկը փորձում էր բռնել ու դուրս քաշել տզրուկին քթածակիցս, ես զգում էի, թե այն ինչպես էր շարժվում քթումս։ Մոտ կես  ժամից բժիշկը հանեց նրան քթիցս, և ցավը դադարեց։ Տզրուկի երկարությունը մոտավորապես ցուցամատիս չափ էր, իսկ լայնությունը՝ բութ մատիս։ Պարզվում է, որ այն արդեն մի ամիս բնակվում էր իմ մեջ։ 
Пиявка месяц жила в ноздре туристки

Թեպետ աղջիկն ասում է, որ պատահածի հետ կապված տհաճ հիշողություններ ունի, նա ուրախ-ուրախ լուսանկարվում է տզրուկի հետ։ Այս լուսանկարներում նրա դեմքին տհաճության նշույլ անգամ չկա։ Հավանաբար մեկ ամսվա ընթացքում նա հասցրել էր կապվել տզրուկի հետ և որոշել է իր և տզրուկի մտերմությունն անմահացնող ֆոտոշարք ունենալ։ 
Пиявка месяц жила в ноздре туристки

Իսկ այս լուսանկարում Դանիելայի դեմքին անթաքույց թախիծ է դրոմշմված։ Նա իր ձեռքերում է պահել պինցետն ու սեղմիչը՝ այն գործիքները, որոնք իր և իր սիրելիի բաժանման պատճառը դարձան։ Եթե չլինեին այդ գործիքները, նրանք գուցե դեռ երկարւ միասին մնային։ 

Пиявка месяц жила в ноздре туристки

Բժիշկների խոսքերով՝ տզրուկը հավանաբար այն ժամանակ է մտել աղջկա քթի մեջ, երբ նա լողացել է Վիետնամի ջրավազաններից մեկում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել