Միջազգային մամուլը հեգնանքով մեկնաբանում է բարձրաստիճան հանդիպումներին ուշանալու Պուտինի սովորությունը եւ դրա հետ կապված վերջին անախորժությունները: Այսպես, այս շաբաթ հայտնի դարձավ Գերմանիայի կանցլեր Մերկելի որոշումը չեղյալ հայտարարել Պուտինի հետ կարեւոր հանդիպումը վերջինիս մեկ ժամով ուշանալու պատճառով: Ավելի ուշ ցուցադրվեց տեսանյութ Միլանից, որտեղ Պուտինը ուշացումով վերջինն է ժամանում եւրոպական խորհրդաժողով եւ հավաքվածները մեջքով շրջված փաստորեն առհամարհում են նրա մուտքը: Այս կապակցությամբ հիշեցի Չերչիլի խոստովանությունն այն մասին, թե ինչպես էր նա ջղայնանում Ստալինի սովորությունից ուշանալ բոլոր հանդիպումներին: Չերչիլը վստահ էր, որ Ստալինն ուղակի հաճույք է ստանում, երբ զրուցակիցները ոտքի են կանգնում նրան ողջունելու համար: Իր հուշերում Բրիտանիայի վարչապետը գրել էր, որ Յալթայում հանդիպումների ժամանակ նա մի օր ԱՄՆ նախագահ Թրումենի հետ պայմանավորվեց ոտքի չկանգնել, որքան էլ ուշ ժամանի Ստալինը: Սակայն, շարունակում է նա, երբ վերջինս կես ժամ անց ներս մտաավ գեներալիսիմուսի իր նոր ճերմակ զգեստով ու Հերոսի շքանշանով, Չերչիլն ու Թրումենը չդիմացան ու վեր թռան... Կարծում եմ, Չերչիլի հուզմունքը վերաբերվում էր իրականում ոչ թե Ստալինի ճերմակ զգեստին կամ շքանշանին: 1945 թվականին Ղրիմում գծագրելով աշխարհի քարտեզը, Ստալինը ներկայացնում էր հսկայական զոհերի գնով ֆաշիզմը ջախջախած մի երկիր, որիմ անհնար էր չհարգել: Իսկ նույն Ղրիմն ավազակաբար զավթած Պուտինն այսօր աշխարհում ոչ մի հարգանք այլեւս րի վայելում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/845764598790429
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել