Փոստանջյանը, որպես «բարոյականության» սանդղակ ներկայացվող, եռյակին ուղղված առաջարկները նախևառաջ պիտի իր սեփական կուսակցությանը հրամցներ, ապա նոր մյուսներին: Ըստ Փոստանջյանի,«ԲՀԿ-ն պիտի հայտարարի, որ ճանաչում է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին` որպես հանցագործների և հետամուտ լինի նրանց քրեական հետապնդմանն ու դատավճռով ազատազրկմանը»: Փոստանջյանը ԲՀԿ-ից պահանջում ա ինչ-որ հայտարարություններ անել, որոնք նույնիսկ իր կուսակցությունը երբեք չի արել:
Երբ Փոստանջյանը Սերժին կազինոներում խաղալու մասին հարց էր տվել, մեր իշխանական, «անկախ» վերլուծաբաններն ու ԶԼՄ-ները այդ իրավիճակը հմտորեն օգտագործեցին ի օգուտ Սերժի: Այժմ էլ Փոստանջյանի կողմից եռյակին ուղղված առաջարկները, նույնքան հմտորեն, նույնքան «անկախ» կերպով փորձում են օգտագործել եռյակին վարկաբեկելու ու, իբր թե, Փոստանջյանին «ճիշտ» ընդդիմադիրի կերպար հաղորդելու համար: Ինչպիսի՜ հոգատարություն: