Doctors.am-ը գրում է․
Օքսֆորդի և Աալտոյի համալսարանների հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր օգտագործում են «սուտը հանուն բարօրության» առավել ամուր սոցիալական հարաբերություններ են հաստատում, հաղորդում է Psychology Today պարբերականը: «Սպիտակ սուտը» օգնում է խուսափել կոնֆլիկտներից և ստեղծում է մտերմության կեղծզգացողություն՝ հարթելով մարդկանց միջև տարբերությունները: Սիրահետման փուլում այս ռազմավարության արդյունքում ստեղծվում է համատեղելիության խաբկանք: Այդպիսի կեղծ ներդաշնակության գինը բավականին բարձր է:
 
Մարդն անընդհատ ճնշում է իր իրական զգացմունքները և էմոցիաները, իսկ այդ ընթացքում կուտակվում է անբավարարվածությունը: Երբ նա փորձում է դադարեցնել սուտը, այդ ժամանակ զուգընկերը չի հասկանում, թե ինչու է իր ընտրյալն այսքան փոխվել և իրեն չի դրսևորում նախկինի նման: Այդ դեպքում հարաբերությունները պահելու միակ միջոցը դառնում է նոր սուտը: Օքսֆորդի համալսարանի հոգեբան Ռոբին Դանբարն ասում է, որ «սպիտակ սուտը» իրոք ստեղծում է առավել սերտ հարաբերություններ: Սակայն, երբ զուգընկերը հասկանում է, որ այդ ամենը եղել է սուտ, սկսվում է փոխհատուցման փուլը:
 
Սկսելով ստել՝ գործնականում դժվար է դրանից ետ կանգնել: Շատերի համար այդպիսի պահվածքը դառնում է կենսակերպ: Այն բերում է ցավալի հետևանքների: Խղճմտանքը ճնշելու հույսով մարդը կարող է դառնալ աշխատամոլ, տարվել սպորտով կամ կրոնով և նույնիսկ դառնալ հարբեցող կամ թմրամոլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել