Եվա Ռիվասը ներկայացրեց իր «Վերադարձ» երգի տեսահոլովակը: Ինչ խոսք, նրա բազմահազարանոց երկրպագուները երկար էին սպասել այս իրադարձությանը: Բայց էստեղ տեղին է հիշել հին ու բարի հայտնի այն խոսքերը, որ լավագույն նորը, լավ մոռացված հինն է: Միգուցե երգի ստեղծողները հենց այդպես էլ մտածել են՝ փորձելով ստեղծել բացառիկ, շենշող, «երկար սպասված» մի հիթ: Բայց, ավաղ, հաշվարկներում սխալվել են, քանզի վասնզի սա այն դեպքերից է, որ այդ «հինն» այդքան էլ մոռացված չէ, իսկ «նորն» էլ այդքան լավագույն չէ: Ինչևիցե, երգի հենց սկզբից պարզ է դառնում, որ այն գրվել է Շեռի "Strong Enough" երգի նմանությամբ (խուսափում եմ նշել, որ այն կոնկրետ կրկնօրինակում է Շեռի վերոնշյալ երգը): Ինչևիցե:
ՀԳ. Շնորհավորում եմ Եվային այս աշխատանքի առթիվ: Ամեն դեպքում դրական ու լուսավոր հոլովակ է ստացվել, դե իսկ երգն էլ... երգ ա էլի, ճիշտ ա Strong Enough-ին չի հասնում, բայց դե ամեն դեպքում Էս էլ Շեռի երգը՝ համեմատելու համար: