ArmnewsTV.am-ը գրում է.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եկել են Ադրբեջանից, հատել են Տավուշի մարզի Կայարան-Ավան հատման կետը: Համանախագահները խոսքերում շռայլ չեն, բայց ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը խոստովանում է` տպավորությունները լավը չեն: Ներկա չէ միայն ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքը, ընտանեկան պատճառով: Մյուսները սահմանից ուղիղ մարզպետարան են եկել, Հովիկ Աբովյանի հետ խոսում են բարդ իրավիճակի մասին:
Մինսկի խմբի համանախագահները սպասում են Նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանն ու Ադրբեջանի և Հայաստանի նախագահների փարիզյան հանդիպմանը, որը նախատեսվում է հոկտեմբերի վերջին անցկացնել: Ֆրանսիացի համանախագահը հաստատում է` հրավերն ուժի մեջ է: Մինչեւ Հայաստան գալն էլ համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահի հետ:
Ռուս համանախագահը Ալիեւի հետ հանդիպման փակագծերը բացել չի կարող: Խոսել են նաեւ Արցախի սահմանը հատած ադրբեջանցի երկու դիվերսատների մասին: Պոպովը ոչ հերքում է, ոչ էլ հաստատում լուրը, թե Ալիեւը համանախագահներին խնդրել է միջնորդել իրենց քաղաքացիներին վերադարձնելու հարցում: Մարզպետ Աբովյանը համանախագահներին ճանապարհում է ու լրագրողներին հայտնում, որ վերջին ամիսներին ռմբակոծված գյուղերի 770 վնասված տների վնասները վերացնելու համար պետբյուջեից հատկացվել է 20 միլիոն դրամ:
Տեսանյութը՝ այստեղ