Երեկ հրապարակվեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Աղմկահարույց այս փաստաթուղթը, չնայած որ շատ հարցերի պատասխաններ է իր մեջ պարունակում, այնուամենայնիվ չքննարկվեց հրապարակայնորեն: Այսպիսով Սահմանդրական բարեփոխումների թեման մտնում է նոր փուլ՝ բազմաթիվ «ինչուներով»:
Ինչու՞ քառյակում անտեսեցին սա: Իհարկե տրամաբանական է որ Դաշնակցությունը իր ասելիքը կասի, քանի որ հայտնի է վերջինիս մոտեցումը բարեփոխումներին, սակայն մյուս դերակատարները ակնհայտորեն անտեսում են բարեփոխումների թեման:
Այս քայլը մտածել է տալիս, որ եռյակը հստակ մարտավարություն ունի շեղելու հանրության ուշադրությունը՝ բարեփոխումների վրա չկենտրոնացնելու հասարակությանը, որպեսզի շահարկումների թիվը չնվազի, որը իր հետ կբերի հանրահավաքների մարդկանց թվի նվազում:
Հետաքրքիրն այն է, երբ քառյակը իր 12 կետետրում ամրագրում էր պահանջներ, այն է պետք է ընդիմությանը լծակներ տալ և վերացնել քաղաքական մենաշնորհը, ինպես նաև պարտադրում էին որ իշխանությունները տան դրանց երաշխիքները ու գտնեն լուծումներ: Անգամ տվել էին ժամկետներ մինչև սեպտեմբերի 30-ը: Եվ ահա հրապարակվում է հայեցակարգը, որտեղ հստակ ասվում է, մեջբերեմ. «գործող կառավարման համակարգի համեմատ սկզբունքորեն նոր դեր պետք է իրականացնի ՀՀ նախագահը, որը պետք է ընտրվի Ազգային ժողովի կամ ավելի լայն ընտրական կոլեգիայի կողմից՝ խորհրդարանի լիազորությունների ժամկետը գերազանցող ժամկետով: Ավելին` չպետք է ունենա վերընտրման իրավունք, որպեսզի նրա պաշտոնավարման ընթացքում ավելի լիակատար կերպով ապահովվի նրա անկախությունը քաղաքական ուժերից»:
Հայեցակարգում՝ նման հրապարակումից հետո եռյակը լուռ է, ավելին և ՀԱԿ-ից և ժառանգությունից և ԲՀԿ-ից հայտարարել են, որ չեն պատրաստվում կարդալ հայեցակարգը, մինչդեռ նրանում ասվում է . «լիարժեք վերահսկողական գործառույթներ իրականացնելու համար կարելի է ամրագրել քննիչ հանձնաժողովներ ստեղծելու փոքրամասնության իրավունքը և փոքրամասնության վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացմանը կարող է նպաստել նաև այն, որ քննիչ հանձնաժողովի նախագահը նշանակվի ընդդիմության պատգամավորների կազմից : Բացի դրանից, կարելի է խորհրդարանական փոքրամասնությանը կարևոր դերակատարում վերապահել, մասնավորապես, Վերահսկիչ պալատի նախագահի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության
հարցում` նախատեսելով այդ պաշտոնատար անձանց ընտրություն պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով» Եռյակը լռում է դարձյալ:
Այնպիսի տպավորություն է, արծես տևական ժամանակ այս գործառույթների մասին չէին խոսում եռյակում: Իսկ հիմա երբ Հայեցակարգում ներկայացվել են նրանց հարցերի պատասխանները՝ հրաժարվում են խոսել:
Պարոնայք ասելը հեշտ է. « Սահմանադրական բարեփոխումները միտված են գործող իշխաությունների վերարտադրմանը», չե՞ք կարծում, որ հրապարակաված այս փաստաթղթի միջոցով հնարավոր չի լինի դա հիմնավորել: