Ի վերջո Հայաստանի ցանկացած քաղաքացու համար մեծ տարբերություն չկա Հայաստանը դեպի Արևմուտք է շարժվում, թե Հյուսիս կամ Հարավ, կարևորը Հայաստանը <ճ> կլասի երկիր չլինի ու նրա հետ հաշվի նստեն, այլ ոչ թե ևՌուսաստանը և Արևմուտքը նրան համարեն ֆորպոստ, կամ հարց չլուծող մի գոյացություն: Ու նաև տարբերություն չկա, այս պարագայում Հայաստանի նախագահը Սերժը կլինի Ռոբը, թե Արտաշես Գեղամյանը, եթե ով էլ լինի, լինելու է գերտերությունների կամակատարը ու խամաճիկ: Երբ այսօրվա վիճակը համեմատում ես անկախության առաջին տարիների հետ, ապա ակնհայտ է դառնում, որ մինչև 1998 թվականի հեղաշրջումը, Հայաստանը իր բոլոր թերություններով հանդերձ <հարց լուծող> պետություն էր, իսկ դրանից հետո մինչև 1999 թվականի հոկտեմբերի 27 դարձավ մասամբ <հարց լուծող>, որից հետո մինչ այժմ Հայաստանը դասվում է ողորմելի պետությունների շարքում, որի հետ ինչ կուզեն կանեն և որի քաղաքացիների հետ էլ ինչ կուզենան կանեն... Հիմա մեր պայքարը ոչ թե Սերժի կամ Ռոբի դեմ է, այլ որ երկիրը դառնա անկախ, իսկ ՀՀ քաղաքացին սոցիալապես և ֆիզիկապես պաշտպանված, առանց որի ով էլ լինի միևնույն է ոչինչ չի փոխվի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել