2 օր շարունակ մենք նշում էինք Երևանի 2796 ամյակը, մյուս տարի 2 օր շարունակ մենք կնշենք Երևանի 2797 ամյակը ու պետբյուջեից էլի հսկայական գումարներ կհանենք: Սա չի վերաբերվում մենակ Երևանին՝ Գյումրիում, Աբովյանում ու մնացած քաղաքներում նույնպես հսկայական գումարներ են ծախսվում քաղաքի տոնը կազմակերպելու համար:Էլ չեմ ասում, որ այդ յուրաքանչյուր տոնակատարությունից հետո քաղաքս մեծ աղբամանի է վերածվում ու եսիմ որքան գումար էլ այդ աղբը հավաքելու վրա է ծախսվում:
Համաձայն եմ մարդիկ պետք է ուրախանան, բայց Շիրակի մարզում տնակի մեջ ապրող երեխայի աչքերը չեն կարող ուրախացնել, ոչ մի հռավարություն ու ոչ մի տոնական համերգ, որովհետև նա մտածում է իր «բնակարանի» այս կամ այն ծակը փակելու մասին: Հավատացեք Հայը 26 տարում պետք է չունենար աղետի գոտի տերմինը իր լեկսիկոնում, բայց ցավոք սրտի ունենք: Դե եկեք հիմա մեղավորներ չփնտրենք ու մեր ունեցածը ճիշտ օգտագործենք:
Քաղաքի տոնեը կարելի է շատ համեստ կազմակերպել: Քաղաքի տոնին, ոչ թե հայտնի երգիչ երգչուհիներ թող երգեն, այլ անհայտ,բայց տաղանդավոր՝ երգիչներն ու խմբերը: Ինձ ու համոզված եմ շատերի համար օդում տրաքող հրավառություն պետք չէ: Իմ համար հռավարություն կլինի այն պահը, երբ խնայված գումարներով տարվա մեջ գոնե 10 ընտանիք բնակարան կստանա ու իրենց մանկիկը կժպտա ու կվազվզի հարմարավետ տան մեջ: Մանկիկների զրնգուն ծիծաղը յուրաքանչյուր հրավառությունից ավելին արժէ:



