«1995-ին վերադարձա Հայաստան և իմ թեկնածությունն առաջադրեցի խորհրդարանական ընտրություններում, Գագիկ Ջհանգիրյանն անօրինական կերպով հանեց իմ թեկնածությունը ընտրություններից մի շաբաթ առաջ »
Նորից գալիս եմ այն համոզման, որ չեզոք ձևով պետք է վերականգնել հայոց նորագույն պատմությունը: Մարդկանց կարճ հիշողությունների հույսի ներքո ու տարատեսակ շահերի համընկմամբ, ոնց ասես, որ չեն փոխում եղածը: Նեմեցը մոռացել է նշել մի կարևոր էպիզոդ, որ միանգամից աչքի է զարնում Հարսնաքարի դեպքին զուգահեռ: Նեմեցն այս հոդվածում իրեն ներկայացրել է մի խեղճուկրակ հալածյալ: Մինչդեռ ինքը, ինչպես այսօր, ուներ «ախռանիկների» ոհմակ, որ ինչ ուզում անում էին հեռավոր 90-ականներին: Ու նրան, ինչպես այսօր կանչեցին ու ասեցին մանդատը վայր դիր, այն ժամանակ էլ կանչել ու ասել էին /ըստ այն ժամանակվա ասեկոսների Վ. Սիրադեղյանը/ թեկնածությունդ հանի, նույն պատճառով ինչ-որ Հարսնաքարի դեպքն էր: Նեմեցի «ախռանիկները» մի լավ ծեծել էին իր մրցակցին, ու բախտի բերմամբ մահով այդ դեպքը չէր ավարտվել:
Կից նյութը`այստեղ