Գիտնականների գիտնական
Հեսա արտասահման մի տեղ մի հատ XSEROX եմ բացելու(Արտասահմանի քսերոքսին վստահում են, վրեն անգլերենա գրվում չեն հասկանում) ու սկսեմ դոկտորի գիտական կոչումներով Ա4 ֆորմատի թղթեր ծախել: Ոնց էլ չլինի Հայաստանից մարզպետա, պատգամավորա, գյուղապետա կօգտվեն էլի: Իրականում էս ամենն արդեն շատ ծիծղելի է: Ու՞մ ի՞նչ է ուզում ապացուցել Սուրիկ Խաչատրյանը: Իրան խաբել են մի հատ Ա4 ֆորմատի թուղթ են տվել, ինքն էլ մտածել է, թե ըհը դոկտորի կոչումն էլ կպա՞վ:
Ուրեմն Հոկտեմբերի 10-ը մեր եռյակը բերել հավասարեցնում է օգոստոսի 23-ին, ասել է թե հռչակագրի ընդունման օրվա հետ է համեմատում, իսկ հոկտեմբերի 24-ը արդեն սեպտեմբերի 21-ի նման մի բան է նրանց համար: Մարդկանց էլ հանրահավաք գալուց հատուկ վարդագույն ակնոցներ են բաժանում, որ մարդիկ իրանց հանրահավաքը վարդագույն տեսնեն՝ ինչպես հայտնի մուլտֆիլմում քաղաք մտնելիս:
Ադրբեջանական կողմը իր դիվերսանտներին հետ է պահանջում: Մարդասպանները պետք է դատվեն մեր օրենքով, մարդասպանը գերի չէ, որ նրան հետ հանձնենք: Սրանք իրանց մարդասպաններին հետ են պահանջում, որ Ռամիլի հետ նույն թանգարանում պահեն: Կամ էլ սրանց դիվերսանտների դիակը պետք է հետ տանք: Ասենք 4-րդ հարկից միամիտ ընկան:
Երեկ մի միջին տարիքի տղամարդ Կիևյան կամրջից փորձում էր ինքնասպան լինել՝ բանկի վարկերի պատճառով: Չի կարելի մարդկանց հասցնել այդ աստիճանին: Բանկերը մտածում են, թե իրենք ամենակարողն են, բայց չեն մտածում, որ ժողովուրդը կարող է համախմբվել ու միասնական ձևով այդ վարկերը չվճարել: Անմադկային պայմանները պետք է վերացվեն:
Վարդան Հայաստանում է, Կիմ Քարդաշյանն էլ նեռվայն ծխում է, որովհետև նրա մասին մոռացել են Վարդան նրան խամրեցնում է այս մի քանի օրերին: Ոչինչ Կիմ ջան դու էլ կգաս Հայաստան մի նեղվի:



