Որակազրկումից եմ վախենում, կեղծ դիպլոմներից, սուտ կոչումներից, ծակ փիլիսոփայությունից, գաղափարագարությունից, բոշայությունից, որբացությունից, ծախված դիրքերից…

Կեղծ ինտերնացիոնալիզմից շատ եմ վախենում։
Վախենում եմ «Ղարաբաղ» կոմիտեի տղերքի ճակատագրի համար։
Մեղրու իննհարկանի շենքերին նայում ու վախենում եմ անպատիժ անպատասխանատվությունից։ Նոր երկրաշարժից եմ վախենում, հնի՝ հետևանքներից։

Ագարակի մոլիբդենի կոմբինատի թափոններից եմ վախենում, ծիրանենիների չորացումից։

Էհ, ամենաառաջին չոբանի հայտնությունից եմ վախենում։ Չէ, հայտնությունից չէ՝ մեր կանչել-բերելուց եմ վախենում։
Վախենում եմ մեր խելքի չգալուց։

Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում, բացի աթոռ կորցնելուց:

«Հայի վերջին խելքը» 1988, Վազգեն Սարգսյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել